NewsPeople

ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԻԱՆՆԱ ԼԻՄԱՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ

16/05/2018
feature2018

Հայազգի երգչուհի Մարիաննա Լիման, Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում, գրավել է առաջին հորիզոնականը:

Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Mercy on me» ստեղծագործությամբ: Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով և ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին:

Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին: Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.