BeautyBeauty News

ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԻ ՋԵՍԻԿԱ ՎԱՐԴՈՒՂՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

22/09/2016
JessicA

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Double Tree by Hilton» հյուրանոցում հայ մատնահարդարների ու ոլորտի մի քանի տասնյակ մասնագետներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն մասնակցելու սեմինար-վարպետության դասի, որը կվարի հենց ինքը՝ «Եղունգների 1-ին տիկին» Ջեսիկա Վարդուղյանը:

http://www.viva.ro/wp-content/uploads/viva/inside/796049.jessica1.jpg
Վարպետության դասի ընթացքում հայտնի հայուհին  կփոխանցի իր փորձն ու գիտելիքները, մատնահարդարման գաղտնիքներն ու ուրիշի ձեռքը սեփական ափերի մեջ երկար պահելու արվեստը կատարելագործվել ձգտող հայ մասնագետներին:

Հիշեցնենք, որ Ջեսիկա Վարդուղյանը ժամանել է Հայաստան «Helios Podology» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ, որն արդեն 7 տարի է, ինչ հանդիսանում է «Jessica» ամերիկյան բրենդի պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում:

jessica

Սեմինար-վարպետության դասին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել «Helios Podology» կենտրոնում` զանգահարելով +374 10 505099, +374 11 770188 հեռախոսահամարներով:

Բաց մի թողեք այս լեգենդար կնոջ հետ հանդիպելու և մասնագիտական որակավորումը բարձրացնելու աննախադեպ հնարավորությունը:

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել