Իսպանական բրենդն իր գործունեության ընթացքում առաջին անգամ ներկայացնում է հավաքածու՝ նախատեսված հղիների համար:
Maternity Collection-ն ընդգրկել է հագուստի 9 տեսակ՝ հղիների համար նախատեսված ջինսեր, շապիկներ, զգեստներ և սուիթշոտեր:
Հավաքածուն ամբողջությամբ կարված է բամբակյա կտորից և հարմար է յուրաքանչյուր տեսակի կազմվածք ունեցող կանանց համար: Բոլոր մոդելները հնարավոր է լինելու գնել ինչպես բրենդի պաշտոնական խանութներում, այնպես էլ www.mango.com առցանց խանութից: