FASHIONFashion Trends

ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ | TREND ’17

08/02/2017
accessories trend 2017

Գարուն-ամառ սեզոնին դիզայներները կրկին հագուստը ներկայացնում են որպես երկխոսության միջոց ու հենց այս կոնտեքստում ավելորդ համեստությունը անցնում է երկրորդական պլան: Over styling-ի և ″լոգո″ամոլության հետ մեկտեղ պոդիում վերադարձան մաքսիմալիստական ոճի աքսեսուարները: Դեռ 2013-ին Ռաֆ Սիմսոնը ներկայացրեց սովորականից խոշոր ականջօղեր, իսկ այսօր նույն մոտեցումով հանդես եկան Gucci, J.W.Anderson, Proenza Schouler, Delpozo ապրանքանիշերը: 

Խոշոր ականջօղերը, կախազարդերը, ակնոցները և ապարանջաններն իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն մեր զարդատուփում: Ավելորդ չի լինի նշել, որ խոշոր զարդեր ընտրելիս պետք է լինել բավական ուշադիր՝ չափը չանցնելու համար: 

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ: Ուշադրություն դարձրեք այն ականջօղերին, որոնք կանոնավոր և անկանոն երկրաչափական պատկերների տեսք ունեն: 

Hellessy

Hellessy

Moschino

Moschino

Proenza Schouler

Proenza Schouler

Off White

Off-White

Creatures of the Wind

Creatures of the Wind


ԽՈՇՈՐ ՉՈԿԵՐՆԵՐ: Այս սեզոն մեր պատկերացման մեջ տեղ գտած բարակ ու նուրբ չոկերներին փոխարինելու են գալու ծավալով ավելի մեծ մոդելները: Սեզոնի թրենդային չոկերները զարդարված են խոշոր քարերով, անգամ նմանվում են 17-րդ դարի նորաձևությանը հատուկ ֆրանսիական օձիքներին: 

Lanvin

Lanvin

Loewe

Loewe

Chanel

Chanel


ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏԿԵՐՆԵՐ: Զանգակների, կենդանիների, սնկերի ու տիեզերական օբյեկտների թեմատիկա կրող պատկերներն երբեք այսքան ակտուալ չէին եղել ոսկերչության ոլորտում, որքան լինելու են այս գարնանը: Երևակայության պակաս թրենդային նոր զարդերի ստեղծման ժամանակ, միանշանակ, չի եղել: Այս զարդերի գլխավոր առավելությունն այն է, որ վերջիններս յուրաքանչյուր չեզոք կերպարին տալիս են ոչ տրիվիալ երանգ: 

DSquared2

DSquared2

J.W. Anderson

J.W. Anderson

Maison Margiela

Maison Margiela

Loewe

Loewe

Mulberry

Mulberry


ԾԱՂԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ու էլ ինչ գարուն, առանց ծաղիկների: Հիմնականում դիզայներները ծաղկային թեման ծավալել են բյուրեղյա, ոսկյա ականջօղերի տեսքով: Նաև պակաս ակտուալ չեն ծաղկային մոտիվներով ապարանջանները: 

Delpozo

Delpozo

Rodarte

Rodarte

Kenzo

Kenzo

Marni

Marni

Sachin Babi

Sachin Babi

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.