Lifestyle

ՄԱՅԻՍԻ 5-6 ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

04/05/2017
feature2017

«Արենի» Փառատոն հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի և Աննա Մազմանյանի աջակցությամբ, կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 5-ին և 6-ին, ժամը 19:00-ից 23:00-ը, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում: 

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: 

«Երևանի Գինու Օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու՝ Մարիա Ժելիխովսկայան՝ “Top Flight” ամսագրի լրագրող (էլիտար զբոսաշրջության մասին ամսագիր, որը տարածվում է ռուսական օդանավակայանների VIP գոտիներում), Գեորգի Օլտարժևսկին՝ Lenta.ru-ի լրագրող (առցանց նորությունների ռուսական առաջատար կայք), Լեոնիդ Գիլեպտերման՝ Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև հանրաճանանչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ:

Միջոցառման ծրագիրն ընդգրկում է՝ 

– ավելի քան 25 հայկական և արցախյան գինի արտադրողների 100-ից ավել գինիների համտեսման հնարավորություն,
– 20-ից ավել երևանյան լավագույն ռեստորանների ուտեսնտերի ճաշակելու հնարավորություն,
-1-ին օր՝ ռոք, ջազ երաժշտություն հայկական լավագույն խմբերի կատարմամբ, 22:00-ից դիջեյ; 2-րդ օր՝ ազգային երաժշտություն, 22:00-ից դիջեյ: 

Գինու համտեսման փաթեթը հնարավոր է ձեռք բերել buy.am կայքից:  

Մասնակիցը դարձեք Երևանի սրտում տեղի ունեցող գինու տոնակատարությանը:

Կարդալ նաև

Մեկնաբանել