BeautyBeauty NewsEditor's Note

ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ PRX-T33 ՆՈՐ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ

26/06/2018
medest-point89

Որքան հաճախ ենք մենք զերծ մնում կոսմետոլոգիական և, ընդհանուր, էսթետիկ գեղեցկությանը վերաբերող պրոցեդուրաներից միայն այն պատճառով, որ չենք կարող մեզ թույլ տալ մի քանի օր շարունակ ունենալ այտուցներ, կարմրություններ: Եվ, ավաղ, սա ոչ մի կերպ չի նպաստում առողջ ու երիտասարդ մաշկի պահպանմանը:

Յուրաքանչյուրիս մտավախություններն ունեն տարբեր դրդապատճառներ. մեկի դեպքում սխալ հաստատության ընտրությունն է և ոչ մասնագետին սեփական գեղեցկությունն ու առողջությունը վստահելը, մյուսի պարագայում՝ ինֆորմացիայի պակասը, երրորդի մոտ էլ, ինչպես մեզանում է ընդունված ասել, «աչքը վախեցած է», քանի որ մոտիկ ընկերուհին կամ բարեկամուհին որևէ պրոցեդուրայից հետո բարդություններ է ունեցել: 

Ես այսօր կփորձեմ խոսել էսթետիկ գեղեցկության մասին և ոլորտի նորույթի մասին՝ միաժամանակ փորձելով փարատել որոշ միֆեր, որոնք խանգարում են ժամանակի զարգացած տեխնոլոգիաներն օգտագործել ի նպաստ մեզ: 

medest-point89

Մարգարիտա Եսոյան, Point89.am գլխավոր խմբագիր

Օրեր առաջ, երբ առիթ ընձեռնվեց պրեսս-լանչի շրջանակներում հանդիպել ″Medest″ կլինիկայի տնօրեն Արսեն Պողոսյանին, գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանին և Հայաստան հյուրընկալված ոլորտի մասնագետներ Սալոմեա Աբալյանին (Մոսկվայի ″Le Art″ էսթետիկ գեղեցկության կլինիկայի գլխավոր բժիշկ) և Եկատերինա Գլագոլևային (Սանկտ-Պետերբուրգի ″Come Mode Medical″ էսթետիկ գեղեցկության կլինկայի բժիշկ-մաշկաբան), ծավալված զրույցը կառուցվեց հենց այս հիմնահարցերի շուրջ: Եվ պարզվեց, որ նման մտահոգություններ ունեն ոչ միայն հայուհիները: 

medest-point89

Եկատերինա Գլագոլևա, Արսեն Պողոսյան, Սալոմեա Աբալյան

medest-point89

Մարինա Շիշմանյան

medest-point89

Պրեսս-լանչ հայ բլոգերների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Primum Nоn Nocere 

Այո, նախ և առաջ մի՛ վնասիր: Էսթետիկ գեղեցկության յուրաքանչյուր թերապիա պետք է իրականացնել մասնագիտացված և հեղինակություն վայելող կենտրոնում: Անգամ առաջին հայացքից անվնաս թվացող պրոցեդուրան անելով անհատ կոսմետոլոգի մոտ, ով ծառայություն է մատուցում, օրինակ, վարձակալած բնակարանում կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Քանի որ արդեն նշել էի ″Medest″ էսթետիկ գեղեցկության կլինիկայի անունը, կփորձեմ զուգահեռներ անցկացնել հենց նրանց հետ: Կլինիկան գործում է 2004 թվականից, առաջարկում է կոսմետոլոգիական և հակա-տարիքային պրոցեդուրաների լայն շրջանակ, որոնք չեն զիջում հոլլիվուդյան և եվրոպական նմանատիպ այլ կլինիկաներին: Այստեղ հաճախորդների հետ աշխատում են բժիշկ-մաշկաբաններ, ովքեր նաև հատուկ ուսուցում են ստացել այս կամ այն նյութերի և սարքերի կիրառման համար: Հենց այստեղ է կայանում ″մի վնասիր″-ի սկզբունքը, երբ յուրաքանչյուր այցելուին ընձեռնվում է անհատական մոտեցում և աշխատանքը ուղղված է լինում ոչ թե ժամանակավոր, այլ հիմնային արդյունք ստանալուն, պահպանվում է բժշկական էթիկայի բոլոր նորմերը: 

Եղի՛ր տեղեկացված

Տեխնոլոգիական զարգացումներն անմասն չեն մնում բժշկության ոլորտից և այսօր էսթետիկ գեղեցկության ոլորտում նկատելի է այնպիսի առաջխաղացում, որի շնորհիվ պրոցեդուրաները դառնալով ավելի արդյունավետ, միաժամանակ դառնում են ավելի դյուրին և պարզ: Պատկերացրեք մի պահ մաշկը երիտասարդացնող թերապիա: Ի՞նչ ասոցիացիաներ ունեցաք: Իսկ հիմա ես կնշեմ երեք թիվ, կբացատրեմ դրանից յուրաքանչյուրի նշանակությունը և դուք կհասկանանք, թե որքան կարևոր է  լինել տեղեկացված նորույթների մասին և, հնարավորություն ունենալ, սեփական երկրում օգտվել այդ նորույթներից:


0; 15; 3` թերապիա, որը չունի ռեաբիլիտացիոն շրջան, թերապիա, որը տևում է ընդամենը 15 րոպե, թերապիա, որի հիմքում երեք ակտիվ բաղադրիչներ են: 

Սա PRX-T33 իտալական հեղափոխական թերապիան է, որն ուղղված է մաշկի երիտասարդացմանն ու վերականգմանը և որը, բացառապես իրականացվում է ″Medest″ էսթետիկ գեղեցկության կլինիկայում: Այն հատուկ փիլինգ է, որն իրենից ներկայացնում է մաշկի վնասման վերահսկվող պրոցեդուրա՝ դերման վերականգնելու և խթանելու նպատակով: Պրոցեդուրայի ընթացքում մաշկի ամբողջականությունն առհասարակ չի վնասվում, ինչի արդյունքում չկա ռեաբիլիտացիոն շրջան: Այն անգամ կարելի է անել ամռանը: Պրոցեդուրայից հետո հնարավոր է հանգիստ գնալ որևէ երեկույթի, քանի որ մաշկի վրա ոչ մի կարմրություն կամ այլ հետք նկատելի չեն լինում, փոխարենը՝ մաշկն ավելի առողջ տեսք է ունենում: 

Ինչ վերաբերում է այդ  երեք կախարդական բաղադրիչներին: Դրանք են՝

  • Տրիքլորքացախաթթու 33%: Խթանում է ֆիբրոբլաստների աճը մաշկում, միաժամանակ ցուցաբերում է հակաբորբոքային էֆեկտ, արդյունավետ մաքրում է մաշկը կուտակված ճարպերից, կոսմետիկական միջոցների մնացորդներից և կեղտի միկրոհատիկներից, ոչնչացնում է բակտերիաները, որոնք առաջացնում են ակնեի օջախներ և բարձրացնում է մաշկի առաձգականությունը:
  • Ջրածնի պերօքսիդ 3%: Այս համակցությամբ ջրածնի պերօքսիդը ցուցաբերում է հզորագույն ախտահանող էֆեկտ մշակվող մաշկի հատվածում: Մաշկի հետ շփման ընթացքում նպաստում է թթվածնի հսկայական քանակի ազատմանը, որը մեխանիկական ճանապարհով մաքրում է մաշկը բոլոր տեսակի աղտոտումներից: Հագեցնում է մաշկի բջիջները մաքուր թթվածնով:
  • Kojic acid թթու: Սպիտակեցնում է մաշկը: Այս թթվի քիմիական կազմը ճնշում է մելանինի արտադրությունը: Նախկինում այն օգտագործվում էր պիգմենտների, պեպենների, պոստակնեի հետքերի և փոքրիկ սպիների վերացման համար: Այդպես երկար և ցավոտ պրոցեդուրան վերածվեց արագ և անցավ թերապիայի:

PRX-T33 թերապիայի իրականացումը տևում է ընդամենը 15 րոպե՝ առանց ներարկումների և առանց ցավի: Այն կարելի է իրականացնել մեկ անգամ կամ կուրսով՝ 5-7 անգամ 7 օրվա ընդհատումներով: 

medest-point89

PRX-T33 թերապիա

Կկոտրեմ ևս մեկ միֆ՝ ասելով, որ այս պրոցեդուրան կարելի է անել առանց տարիքային սահմանափակման և անկախ մաշկի ֆոտոտիպից: 

Իմ դիրքորոշումը էսթետիկ գեղեցկության վերաբերյալ միշտ նույնն է՝ գեղեցկության պահպանումը պետք է հաճույք պատճառի, չլինի ցավոտ, չլինի ժամանակատար, լինի հիմնային, ու ամենակարևորը, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ուրույն գեղեցկությունը, որը պարզապես պետք է ճիշտ ընդգծել: Իսկ այդ հարցում՝ ավելի լավ է վստահել մասնագետներին: Իրապես ուրախ էի այս նոր ծանոթությանը, ինֆորմատիվ զրույցին և, հատկապես ուրախ եմ, որ ″Medest″ կլինիկայի ջանքերով ժամանակի նորագույն թերապիաներից մեկն արդեն հասանելի է մեր գեղեցկուհիներին: 

Ի դեպ, սիրելի հետևորդներ, ″Medest″ կլինիկայում Ձեզ սպասելու է հաճելի անկանկալ զեղչի տեսքով, եթե այցելության ժամանակ նշեք, որ տեղեկությունը ստացել եք հենց իմ բլոգից: Եղե՛ք մշտապես երիտասարդ ու գեղեցիկ: Իսկ իմ գործընկեր բլոգերների հետ անցկացված պրեսս-լանչի ամբողջական ֆոտոշարքը հասանելի է մեր ֆեյսբուքյան էջում՝ այստեղ

 

Նյութը՝ ©Point89 | Margarita Yesoyan
Լուսանկարները՝ ©Point89 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.