Հունվարի 20-ին, այսինքն արդեն վաղը ԱՄՆ-ում տեղի կունենա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի (Donal Trump) երդմնակալության արարողությունը: Նորաձևության աշխարհում սա կարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում է ոչ միայն նախագահը, այլև նրա առաջին տիկինը: Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի զգեստ կընտրի առաջին տիկինը, և, ամենակարևորը, որ դիզայների կողմից ստեղծված, քանի որ այդ պահից ի վեր առաջին տիկինը դառնում է ողջ ԱՄՆ-ի դեմքը:
Կասկածի առիթ չենք տա, եթե նշենք, որ Միշել Օբաման (Michelle Obama), որպես ԱՄՆ առաջին տիկին, բավական ջերմ հարաբերությունների մեջ էր նորաձևության աշխարհի հետ և մշտապես գտնվում էր ինչպես դիզայներների, այնպես էլ fashion մեդիա պլատֆորմների ուշադրության կենտրոնում ու վայելում նրանց համակրանքը:
Մելանիա Թրամփի (Melania Trump) պարագայում կան շատ վիճելի հարցեր: Նորաձևության մեդիա ինդուստրիայի լիդերներ Vogue, Elle, Glamour, Cosmopolitan հեղինակավոր ամսագրերի ամերիկյան հրատարակչության գլխավոր խմբագիրները, դիզայներ Diane von Furstenberg-ն հարում են Դոնալդ Թրամփի օպոնենտի՝ Հիլարի Քլինթոնի (Hillary Clinton) բանակին: Հարց է ծագում, արդյոք Մելանիա Թրամփի ոճային նախասիրությունները նույնքան հարգալից ու հիացմունքով կներկայացվեն, ինչպես արվում էր Միշել Օբամայի դեպքում, ում 2009 թվականից ի վեր Vogue US ամսագիրը երեք անգամ ներկայացրել է շապիկին: Ի դեպ վերջինը՝ նախորդ տարվա դեկտեմբերին: InStyle ու Elle ամսագրերը նույնպես պլաններ չունեն Մելանիա Թրամփի հետ, մինչդեռ Միշել Օբամային InStyle ամսագիրը նախորդ տարվա հոկտեմբերին ընտրել էր որպես համարի շապիկի դեմք :
Միշել Օբաման Vogue US ամսագրի համար, դեկտեմբեր 2016
Միշել Օբաման InStyle US ամսագրի համար, հոկտեմբեր 2016
Թերևս միայն Harper’s Bazaar ամսագիրն է, որ 2016-ի փետրվարին իր աստղային ֆոտոշարքի հերոսուհի ընտրեց Մելանիա Թրամփին:
Մելանիա Թրամփը Harper’s Bazaar ամսագրի համար, փետրվար 2016
Մելանիա Թրամփը Harper’s Bazaar ամսագրի համար, փետրվար 2016
Հստակ է մի բան, որ Միշել Օբամայի ոճի նկատմամբ առաջացած հետաքրքրվածությունը միանշանակ փոխանցվելու է Մելանիա Թրամփին՝ բուռն քննարկումների ու համեմատությունների առիթ ստեղծելով ինչպես մեդիա աղբյուրներում, այնպես էլ անկախ fashion blogger-ների ու պարզապես նորաձևության սիրահարների շրջանակներում:
Ինչ վերաբերում է մեզ՝ Point89-ն առավել քան համակրում է Մելանիա Թրամփին՝ հաշվի առնելով, թե նրա արտաքին գեղեցկությունը և պոտենցիալը, թե որքան ճիշտ ու առավել շահավետ նա կկարողանա ներկայացնել այս կայմ դիզայների աշխատանքները և դառնալ style icon: Նորաձևությունն ու ոճը չպետք է թելադրված ու հիմնված լինեն քաղաքական հայացքների վրա:
Մենք անպայման կադրադառնանք Մելանիա Թրամփի կերպարին, որով վերջինս կներկայանա ամուսնու՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:
Առաջարկում ենք նաև հետ հայացք գցել պատմությանը և տեսնել, թե ինչ զգեստներ են կրել ԱՄՆ մյուս առաջին տիկիններն այս իրադարձության համար:
Ժակլին Քենեդի (Jackie Kennedy), 1961
Լեյդի Բյորդ Ջոնսոն (Lady Bird Johnson), 1965
Փեթ Նիքսոն (Pat Nixon), 1969
Նենսի Ռեյգան (Nancy Reagan), 1981
Հիլարի Քլինթոն (Hillary Clinton), 1993
Հիլարի Քլինթոն (Hillary Clinton), 1997
Լաուրա Բուշ (Laura Bush), 2001
Միշել Օբամա (Michelle Obama), 2009
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages, @Vogue, @InStyle, @Harper’sBazaar
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է