LifestyleMusic

MEZZO ԱԿՈՒՄԲԸ 7 ՏԱՐԵԿԱՆ Է

07/12/2016
մեցցո ակումբ

Երբ դեռ 2009 թվականին երաժշտասեր հասարակության առջև իր հյուրընկալ դռները բացեց Mezzo Classic House-Club-ը, ոչ մեկի մոտ կասկած անգամ չառաջացավ, որ այն դառնալու է Երևանի լավագույն ու ամենից շատ սիրված վայրերից մեկը: Բայց այն, որ Mezzo ակումբը ժամանցի անցկացման վայրից բացի կլինի նաև ճաշակ թելադրող և յուրահատուկ կամուրջ – հարթակ համաշխարհային մասշտաբի լեգենդար երաժիշտներին ունկնդրելու համար, թերևս, դասվեց հաճելի անակնկալների շարքին՝ դառնալով Mezzo Classic House-Club-ի ձեռագիրը:

Անկեղծ ասած նյութը պատրաստելիս փորձում էինք հաշվել, թե այս 7 տարիների ընթացքում, որքան հայտնի երաժիշտներ են ելույթ ունեցել Mezzo ակումբի բեմում, բայց չկարողացանք. նրանք բավական շատ էին: Էլ չենք ասում, թե քանի նորաստեղծ ու երիտասարդ ջազզ բենդերի համար Mezzo ակումբը դարձավ ու շարունակում է դառնալ կարևոր ուղեգիր դեպի մեծ բեմ: 

Այս ամենն այսօր իրականություն է շնորհիվ Mezzo ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյանի գաղափարային նպատակաուղղվածության, պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, մարդկանց, ովքեր Mezzo ակումբում անցկացված յուրաքանչյուր երեկոն կարողանում են վերածել իրական տոնի, որի անբաժանելի մասն է կենդանի և բարձրորակ երաժշտությունը, համեղ ուտեստները, գերազանց սպասարկումն ու մտերմիկ մթնոլորտը:

Mezzo ակումբն իր 7-րդ տարեդարձն էլ անցկացրեց հավատարիմ մնալով իր ոճին՝ հավատարիմ այցելուների ու ընկերների շրջանակում և տաղանդավոր ջազզ բենդերի ու կատարողների կենդանի երաժշտության ներքո: 

Image may contain: 1 person, on stage, playing a musical instrument, concert, night and indoorImage may contain: one or more people, people playing musical instruments, people on stage and nightImage may contain: 2 people, people on stage, people playing musical instruments, night and concertImage may contain: 5 people, people on stage, people playing musical instruments, concert, night and indoorImage may contain: 4 people, people on stage, people playing musical instruments, concert, night and indoorImage may contain: 2 people, nightImage may contain: one or more people, people sitting, drink and indoorImage may contain: indoorImage may contain: 2 people, people on stage, concert and nightImage may contain: 2 people, people on stage and people playing musical instrumentsImage may contain: one or more people, people on stage, people playing musical instruments, concert and indoorImage may contain: 3 people, people on stage, people standing, night, concert and indoorImage may contain: 1 person, indoorImage may contain: one or more people, people on stage, people playing musical instruments, concert and indoorImage may contain: one or more people, people on stage, night and concertImage may contain: 1 person, on stage, playing a musical instrument and indoorImage may contain: 1 person, on stage, night, concert and indoorImage may contain: 1 person, on stage, playing a musical instrument, night and concert

Եվս մեկ անգամ մեր շնորհավորանքներն ենք ուղղում Mezzo ակումբի ողջ անձնակազմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել