Lifestyle

«ՄԻՍՍ ԱՊՀ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԿԱՆՑԿԱՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

14/05/2017
feature2017

Հունիսի 6-ին Հայաստանում կանցկացվի «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակներում Հայաստան կժամանեն ճանաչված աստղեր ու ոլորտի մասնագետներ: 

Եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊԸ անդամերիների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում: Ժյուրր կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ՝ 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկներից: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: 

Image may contain: 1 person, smiling

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր կհամապատասխանեն ԱՊՀ երկրներում համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզում ներկայանալուն, հաղթողի համար ապահովել մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ խոշոր մոդելային գործակալություններից, պրոդյուսերական ընկերություններից: Մրցույթը նպատակ է հետապնդում նաև ամրապնդել մոդելինգի և գեղեցկության ոլորտներում ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները: 

Մրցույթի աստղային հյուրերի թվում են ռուս երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, միջազգային ստուգատեսների մասնակից Միշել Դարը, հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգչուհի, մոդել Մարիա Բուկատարան, հեռուստառադիոհաղորդավար, իմպրովիզացիաների արքա Պավել Դիկանը, երգչուհի, «X-Factor» շոուի մասնակից Ալիսա Դանելիանը, ռուսական սիրված «Голос» նախագծի մասնակից, «Նոր ալիք-2012» մրցույթում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը: 

«Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին աջակցում են ԱՊԸ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների     նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: 

«Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: 

Նյութը՝ ©Point89 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել