LifestyleMusic

MONATIK-Ը ԵՎ KRAVZ-Ը՝ #UpEVN OPEN AIR ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

15/09/2017
feature2017

Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա առաջին #UpEVN Open Air փառատոնը: Այս բացառիկ և խելահեռ իրադարձության հեդլայներները հայտնի արտիստներ Monatik-ը և Kravz-ն են:

#UpEVN Open Air փառատոնի կազմակերպիչը Prime Production-ն է: Ողջ փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք: 8 ժամ հայ հանրությունը հնարավորություն կունենա վայելելու որակյալ երաժշտություն՝ հագեցած հետաքրքիր լազերային շոուով: 

Monatik-ն ուկրաինացի երգիչ է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Фактор», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից: Monatik-ը երգեր է գրել այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան: 2016 թ. դարձել է ուկրաինական «Голос дети» ծրագրի մարզիչ: Kravz-ը ռուս ռեփեր է, Presnya Family երաժշտական ապրանքանիշի հիմնադիրը: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.