LifestyleMovies

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

23/08/2017
feature2017

Ռուսաստանի ֆիլմարտադրող խոշոր ընկերություններից մեկը պատրաստվում է հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը: 

«Танец саблями» («Սուսերով պար») անվանումը կրող ֆիլմի ռեժիսյորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է: Նկարահանումները սկսվելու են 2018 թվականին, իրականացվելու են Հայաստանի և Ռուսաստանի տարածքում: 

Ֆիլմի հիմնական գործողությունը տեղի են ունենում 1942 թվականին, երբ Կիրովյան թատրոնը տարհանվել էր Ուրալ, որտեղ և Արամ Խաչատրյանն ավարտեց «Գայանե» բալետի ստեղծման աշխատանքները և 1939 թվականին, երբ Հայաստանում կոմպոզիտորը գրեց «Երջանկություն» բալետը: 

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019 թվականին սկիզբին: Ֆիլմի ստեղծմանն աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունները: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.