LifestyleMovies

ԴԵՓՓԵՐ ԴԵՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ

13/03/2018
feature2018

Հարլեմյան դերձակ Դեփփեր Դենի պատմությունը (Dapper Dan) կդառնա ինքնակենսագրական ֆիլմի հիմք:  

Վերջին տասնամյակի ընթացքում սովորական դերձակը դարձավ հայտնի fashion դեմք և ներկայացրեց համագործակցություն Gucci ապրանքանիշի հետ՝ վերջինիս հետ բացելով նաև ատելյե: Այս ամենը, իհարկե, իրականություն դարձավ սկանդալային պատմությունից հետո, երբ Gucci կրեատիվ տնօրեն Ալեսսանդրո Միկելիին մեղադրեցին գրագողության մեջ՝ կրկօրինակելու համար Դեփփեր Դենի աշխատանքը: 

gucci_20171220-003-thumb-400xauto-786678

Ֆիլմի հիմնական սցենարը հիշողությունների ներկայացումն է, դեպքերը տեղի են ունենալու Հարլեմում, 80-ական թվականներին, երբ դերձակը նոր սկսում էր իր կարիերան: Ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի հաջորդ տարի, իսկ թե ով է լինելու գլխավոր դերակատարը, դեռ հայտնի չէ: 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.