LifestyleMusic

MTV VIDEO MUSIC AWARDS 2016 | ՈՎՔԵՐ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

29/08/2016
2016-mtv-video-music-awards

Նյու Յորքում կայացավ MTV Video Music ամենամյա մրցանակաբաշխությունը:

Այս տարին բավական հաջողակ եղավ Բեյոնսեի (Beyonce) համար, ով լավագույնը ճանաչավեց միանգամից մի քանի անվանակարգերում: Նրա “Formation” տեսահոլովակը ճանաչվեց «Տարվա լավագույն վիդեո» և «Լավագույն փոփ ժանրի վիդեո»: Իսկ “Hold Up” տեսահոլավակը հաղթեց «Կին կատարողի լավագույն վիդեո » անվանակարգում: 

Մրցանակակիր դարձավ նաև Քելվին Հարիսի (Calvin Harris) և Ռիհաննայի (Rihanna) համատեղ “This Is What You Came” երգի տեսահոլովակը՝  «Տղամարդ կատարողի լավագույն վիդեո» անվանակարգում: 

Որպես «Լավագույն համագործակցություն» ընտրվել է Fifth Harmony և  Ty Dolla $ig -ի “Work From Home” նախագիծը, «Լավագույն ռոք վիդեո»՝ Twenty one pilots խմբի “Heathens” երգը, «Լավագույն պարային վիդեո»-ն՝ Քելվին Հարիսի (Calvin Harris) և Disciples-ի “How Deep Is Your Love” տեսահոլովակն է: 

«Տարվա հայտնություն» ճանաչվել է DNCE! խումբ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.