FASHIONFashion Trends

ՇԵՐՏԱՎՈՐ ԶԱՐԴԵՐ | ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՛16/17 ՍԵԶՈՆԻ ԹՐԵՆԴ

21/11/2016
aw16-55

Աշուն-ձմեռ ՛16 սեզոնը թելադրում է նոր մոտեցումներ զարդերի ընտրության, իսկ ավելի կոնկրետ վերջիններիս կիրառման հարցում: Եթե կար ժամանակ, երբ միաժամանակ մի քանի վզնոցների կրումը համարվում էր վատ ճաշակի և ցուցամոլության նշան, ապա հիմա այն դիտվում է որպես ակտուալ թրենդ, որին հետևելը միայն դրական կերպով կազդի ինչպես ձեր կերպարի, այնպես էլ հեղինակության վրա:

Հիմնական շեշտադրումն այս սեզոն դրված է բարակ շղթաների վրա, որոնք ենթադրվում է կրել 2 և ավել շարքերով և որոնք ավելի քան ցանկալի է, որ ունենան իրենց կախազարդերը կամ շղթայի հիմքում ընկած լինեն քարեր:

Այս թրենդի դրսևորումները կարելի էր տեսնել Valentino, Moschino, Etro, Alexander McQueen pret-a-porte հավաքածուներում:

Valentino, FW '16/17Etro, FW '16/17Alexander McQueen, FW '16/17

Point89 -ը խորհուրդ է տալիս ստանալ այս ակտուալ թրենդը Tateossian London ապրանքանիշի կողմից ներկայացվող շղթաների համադրությամբ:

Իդեալական տարբերակ կարող է լինել Tateossian London Liquid Diamonds շարքում ներառված վզնոցները,  որոնք casual ոճի հագուստի հետ համադրելիս շատ ազնվական կերպար են ստեղծում:



Որպես երկրորդ հնարավոր տարբերակ առաջարկում ենք համադրել Tateossian London Ginza հավաքածուի մեջ ներառված վզնոցները: Առավել հետաքրքիր է կանաչ տարբերակի համադրումը այս սեզոնին ակտուալ համարվող խակի երանգի հագուստների հետ:

Մի քանի շարքով վզնոցներ կրելու պրակտիկությունը կայանում է նրանում, որ պարզ զգեստը նման զարդերի ՛՛փնջի՛՛ հետ համադրված կարող է ստանալ շատ շքեղ տեսք՝ միաժամանակ պահպանելով նրբագեղությունը:

Հիշեցնենք, որ նշված զարդերը ներկայացված են Հյուսիսային պող.12 հասցեով գտնվող Tateossian London  խանութ-սրահում:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©TateossianLondon, ©GettyImages

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել