FASHIONShopping

MUST HAVE MILITARY ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

25/01/2017
Military flat lay

Բարի ու հաճելի ավանդույթ է դարձել հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, առանձնակի ուշադրությամբ մոտենալ զինված ուժերի հետ առնչվող մեր եղբայներին, հայրերին ու սիրելի տղամարդկանց: 

Իսկ հայկական բանակի կազմավորման 25-ամյակը հիանալի առիթ է հետաքրքիր նվերի միջոցով ընդգծել տոնի խորհուրդը և փոխանցել ձեր սերն ու ջերմությունը: 

Մեր ուշադրության կենտրոնում է Pregomesh ապրանքանիշի կողմից ներկայացված military ոճի «ՖԻԴԱՅԻ» հավաքածուն: 

«ՖԻԴԱՅԻ» հավաքածուն ներկայացնում է հայ հերոսներ Զորավար Անդրանիկին, Աղբյուր Սերոբին, Արաբոյին, Հրայր Դժոխքին և Չաուշին: Վզնոցները, որոնք բացի դիմանկարային կախազարդերից նաև համադրված են բանակային այլ սիմվոլներով, միանշանակ, հպարտության ու խիզախության զգացում կպարգևեն:

Իսկ հատուկ հունվարի 28-ին ընդառաջ Pregomesh ապրանքանիշի կողմից առաջարկվող անակնկալ ծառայությունը ձեր նվերը կդարձնի, հիրավի, անմոռանալի: Մինչև հունվարի 28-ը «ՖԻԴԱՅԻ» հավաքածուից զարդ պատվիրելու դեպքում ձեզ հնարավորություն է ընձեռնվում փորագրել ձեր կողմից ընտրված խորհրդանշական արտահայտությունը կամ նշանը զարդի վրա: Համաձայնեք, որ այսպիսի անհատականացված նվերը ոչ մեկին անտարբեր չի թողնի: 

Չաուշ

Չաուշ

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբ

Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք

Զորավար Անդրանիկ

Զորավար Անդրանիկ

Արաբո

Արաբո

 Ի դեպ, «Ֆիդայի» հավաքածուի վզնոցները կարող եք կրել նաև դուք: 

Necklace "Chaush"

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Pregomesh
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.