BooksLifestyle

MUST READ | ՈՒԻԼՅԱՄ ՌԵՄՓԵԼ «ԽԱՂԱՑՈՂԸ»

12/09/2018
feature2018

Գիրքն իր տեսակով ամերիակահայ գործարար, բարերար Քըրք Քրքորյանի մասին պատմող ինքնակենսագրական է, որի հեղինակը The  Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է: 

Գիրքը ստեղծվել է հիմք ընդունելով Քըրք Քրքորյանի հարցազրույցները, արխիվային փաստաթղթերը, բարեկամների և ընկերների հիշողությունները: Հաշվի առնելով, որ հենց ինքը՝ Քըրք Քրքորյանն եղել է բավական ինքնամփոփ մարդ, այս գիրքը մեծ արժեք ունի՝ նրա կենսագրության հետաքրքիր ու կարևոր դրվագներին ծանոթանալու և ոգեշնչվելու համար: 

Գրքի անգլերեն տարբերակը՝ ″The Gambler″-ն անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց և դարձավ բեսթսելլեր: Վերջինիս մասին կարծիք է արտահայտել առաջատար պարբերականները: 

the gambler-point89

the gambler-point89

Անգլերեն տարբերակի լույս տեսնելուց անմիջապես հետո հայկական «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը գնել է գիրքը թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքը: 

Գրքի հայերեն տարբերակի պաշտոնական շնորհանդեսը կայացավ օրեր առաջ: Այն արդեն ներկայացված է բոլոր գրախանութներում: Աշխատանքներ են տարվում գրքի ռուսերեն տարբերակի թարգմանությունն իրականացնելու և հրատարակելու ուղղությամբ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.