BeautyBeauty News

MUST VISIT | «ՀԵԼԻՈՍ» ՍՊԱ ԿԵՆՏՐՈՆ

12/01/2018
feature2018

Տոնական ամբողջ անցուդարձն արդեն անցյալում է, մեկ շաբաթ է, ինչ մենք վերադարձել ենք աշխատանքային առօրյաներին, բայց յուրաքանչյուրս կարծես կրկնակի հոգնածություն է զգում:  

Այս տարի մենք չենք կարող բողոքել ձմեռային ընկճախտից. եղանակը չափազանց շռայլ գտնվեց՝ պարգևելով արևային և ոչ տեղումնաբեր օրեր: Բայց ընդունեք, որ դա բավական չէ: Պետք է ամեն դեպքում տարվա սկզբին, երբ բոլորս մտածում ենք կյանքում փոփոխություններ անելու, նոր նվաճումների և նոր ոգեշնչանքի մասին, գտնել մի միջոց, որը մեզ, բառի բուն իմաստով, կկտրի, կանջատի բացասականից ու մեր շուրջը կստեղծի դրական աուրա: 

Մենք չենք առաջարկելու Ձեզ մեկնել Տիբեթ կամ նմանատիպ այլ վայրեր: Փոխարենն առաջարկում ենք այցելել Երևանի սրտում տեղակայված  «Հելիոս» սպա  կենտրոն:

helios-spa-point89helios-spa-point89

Պատկերացրեք, թե ինչպես եք վայելում Ձեր հանգիստը եթերայուղերի անուշ բույրի, ջրի նուրբ ցողերի, քնքուշ ծաղիկների, մոմերի հետաքրքիր լուսավորության ներքո, իսկ զարմանահրաշ արարողակարգերը Ձեզ ամբողջովին կուղեկցեն քաղաքի լարված առօրյայից դեպի դրախտային աշխարհ, որտեղ ամեն ինչ միայն Ձեզ համար է: Հանգստացնող և հաճելի ՍՊԱ ծառայությունները` թրմված բույսերի և եթերայուղերի բնական հավելումներով, կսնուցեն Ձեր մարմինը տալով նրան մետաքսյա նրբություն: Վայելեք օդում ճախրող բուրմունքները և հրաշագործ ձեռքերի հպմամբ իրականացվող մերսումը` հագեցած տաք յուղերով և գոլորշով:

helios-spa-point89helios-spa-point89

Ընդունեք, որ սա հենց այն է, ինչ պետք է «վերածնվելու» և նոր էներգիայով լցվելու համար: Եվ հիշեք, որ սպա ծառայությունները և մերսումը նաև առողջարար են: 

Ինչպես արդեն նշեցինք՝  «Հելիոս» սպա  կենտրոնը գտնվում է Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա 11/2 հասցեով (մուտքը բակից): Այցելեք նրանց պաշտոնական կայքը՝ առավել մանրամասն ինֆորմացիա ստանալու մատուցվող ծառայությունների վերաբերյալ կամ պարզապես զանգարեք. նրանց աշխատակազմն ամենից բարեմաբույրներից է Երևանում:  

 

Կարդալ նաև

Մեկնաբանել