FoodLifestyle

MUST VISIT | MONTMARTRE ՌԵՍՏՈՐԱՆ-ԿՈԿՏԵՅԼ-ԲԱՐ

26/05/2018
feature2018

Եղանակի տաքացման ու, հատկապես, ամռան գալուստի հետ մեզանից շատերը փնտրում են ժամանցի անցկացման նոր վայրեր, նոր համեր ու նոր միջավայր: Երևանն էլ, չլինելով այդքան մեծ քաղաք, ունի ժամանացի վայրերի բազմազանություն, բայց թույլ տվեք այս անգամ մենք խոսենք կոնկրետ մեկի մասին: 

Ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, Paris հյուրանոցի շենք, որի 12-րդ հարկում տեղակայվել է Montmartre ռեստորան-կոկտեյլ-բարը: Այս վայրն այցելուների համար հասանելի է արդեն մեկ տարի, բայց օրեր առաջ Montmartre-ն իր կոնցեպտին ավելացրեց նոր հարթակ՝ բացօթյա տերասան: 

Montmartre-point89

Ներկա գտնվելով բացման թեմատիկ երեկույթին, որն ի դեպ, ամբողջությամբ լցված էր փարիզյան Moulin Rouge-ի տրամադրությամբ, մենք հասցրեցինք արձանագրել, որ գտնվելով քաղաքի կենտրոնում, վերևում կտրվում ես քաղաքին հատուկ աղմուկից, առավել ևս, երբ աղմուկը խլացնում է տաղանդավոր և հայտնի բենդերի ու երաժիշտների կողմից ներկայացվող կենդանի երաժշտությունը: 

Montmartre-point89

Montmartre-point89Montmartre-point89Montmartre-point89

Գուրմանների մասին այստեղ նույնպես չեն մոռացել. հեղինակային կոկտեյլների ու համադամ խորտիկների լայն ընտրությունն ապահովված է: 

Եթե անկեղծ, մեզ համար բացօթյա տերասան այսուհետ համալրեց այն վայրերի շարքն, ուր սիրով կայցելենք ընկերների և մտերիմ մարդկանց հետ, քանի որ կարիք չի լինելու ընտրություն կատարելու խոհանոցի և կենդանի երաժշտության մեջ և քաղաքի կենտրոնում հանգիստ միջավայրում բարձրակարգ սպասարկմամբ ժամանց անցկացնելու միջև: 

Montmartre-point89

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Montmartre Restaurant-Cocktail-Bar 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել