HOMMEPerfumes

#MUSTHAVE | ՍԵԶՈՆԻ HOMME ԲՈՒՅՐԵՐԸ

09/12/2019

Մեր թիմը շրջել է Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութ-սրահով և տղամարդկանց համար ընտրել այն բույրերը, որոնք արժե ունենալ սեզոնային օծանելիքների հավաքածուի մեջ, կամ, ինչու ոչ, որպես նվեր ստանալ՝ գալիք տոների առթիվ:

1. MAISON FRANCIS KURKDJIAN | AMYRIS HOMME

Maison Francis Kurkjian Amyris Homme օծանելիքի վերին նոտաներում մանդարինն է և խնկունին: Այնուհետև օծանելիքի սրտում կոկոսի, սուրճի, սանդալի ծառի, սպիտակ շոկոլադի բույրերն են: Իսկ բույրը երզրափակվում է ագարի փայտով: Այն ներկայացնում է մեծ քաղաքի կյանքի ողջ նրբաճաշակությունը, հրապուրնաքը, որը տանում է դեպի զգացմունքների իսկական հորձանուտի:

Տաղանդավոր, երիտասարդ ու ստեղծագործ մտածելակերպով տղամարդկանց համար

MAISON FRANCIS KURKDJIAN | AMYRIS HOMME

2. EX NIHILO | ATLAS FEVER

Ու թեև Ex Nihilo նոր ստեղծագործագործությունն ունիվերսալ բույր է, այս սեզոն մենք այն առավել համապատասխան համարեցինք տղամարդկանց համար: Փայտի ու մշկընկույզի երանգներով այս օծանելիքն էլեգանտ է և հագեցած: «Ատլասային տենդ» անունը կրող բույրն ունի յուրատիպ, սահուն ու հավասարակշռված համադրություն, որում ներառված բոլոր բաղադրիչները բնական ծագման են: Այն զգայական է, կրքոտ, թողնում է կայուն, քաղցրի ու դառնի խառնուրդով ետնաբույր:

Ամբիցիոզ, նպատակասլաց և իրենց տեսակով առաջնորդ տղամարդկանց համար

EX NIHILO | ATLAS FEVER

3. SALVATORE FERRAGAMO | TUSCAN SOUL CONVIVO

Ցուրտ ամիսներին վառ ցիտրուսների ու կանաչի հագեցած չափաբաժին, որն, անխոս, իր դրական ազդեցությունը կթողնի յուրաքանչյուրի տրամադրության վրա: Տոսկանիայի վառ արևով հագեցած, կենսուրախ ու առկայծող այս բույրը կոգեշնչի ռոմանտիկ ծանոթությունների, տաք սիրավեպերի: Բույրը թուրինջի, գազարի հատիկների, հասմիկի թերթիկների ու կաշմիրի ծառի համադրության արդյունք է:

Կենսուրախ և կյանքին անհոգ վերաբերող երիտասարդների համար

SALVATORE FERRAGAMO | TUSCAN SOUL CONVIVO

4. MEMO PARIS | MOROCCAN LEATHER

Սա Memo Paris ապրանքանիշի շքեղ բույրերի շարքից է: «Մարոկկանական կաշին» ամբողջությամբ ընկղմում է արաբական, միֆերով պարուրված աշխարհի մեջ: Բույրն անմիջապես ասոցացվում է վառող արևի ու արևելյան երաժշտության ռիթմերի հետ, ստեղծում տաքությամբ պարուրվելու զգացողություն: Բույրում գերակշռում են կաշվային երանգները, իսկ սրտում կարելի է զգալ նաև իրիսի, վետիվերի նոտաներ:

Պահպանողական և կշռադատված տղամարդկանց համար

MEMO PARIS | MOROCCAN LEATHER

5. M. MICALLEF | DESIR TOXIC

Յուրահատուկ «Ցանկությունը թունավոր է» յուրահատուկ անվանումն ակնարկում է օծանելիքի տարբերվող և կրակոտ բովանդակության մասին, մի բանի, որն անկախ վտանգի պարտադիր ցանկանում ես փորձել: Բույրը տաք է, հագեցած համեմունքներով, ստեղծված ուժեղ, առնական տղամարդկանց համար: Օծանելիքում կա սև հաղարջի երանգներ, դարչին, թարմացնող կիտրոն, կանեփի տերև, մշկընկույզ:

Ուշադրության կենտրոնում գտնվել սիրող, ինքնավստահ տղամարդկանց համար

M. MICALLEF | DESIR TOXIC

6. ATKINSON | THE OTHER SIDE OF OUD

Կծու և արևելյան բույրի միախառնումից ստեղծվել է զգայական օծանելիք: Գերակշռող դիրքում դարչինն է, հիլը, կոճապղպեղը, որոնց զուգորդվում են ծխեցված փայտի, քաղցր վանիլի և սուրճի ծաղկի բույրերը: Սա այն բույրերի շարքից է, որը հիշվում է, որն իր կրողին օժտում է բացառիկությամբ, և որն իրենից հետո թողնում է աննկարագրելի ետնաբույր:

Արիստոկրատ և ջենտլմեն տղամարդկանց համար

ATKINSON | THE OTHER SIDE OF OUD

7. PUREDISTANCE | AEONOTUS

Ընդգծված ցիտրուսային նոտաները ու նուրբ բույրը կընկղմեն այն օծենլիքն ընտրողին արոմա պատրանքների մեջ: Կիտրոնը, մանդարինը, նարինջը սկզբում կտաքացնեն, հետո ցիտրուսային տերևները կսկսեն զովացնել՝ սահուն անցնելով դեպի փայտային երանգների:

Ռոմանտիկ և կնամեծար տղամարդկանց համար

PUREDISTANCE | AEONOTUS

8. ORTO PARISI | MEGAMARE

Բույր, որը նվիրված է ծովին և այն ամենին ինչը կապված է ծովի հետ: Այն կհիշեցնի ծովի ալիքների ձայնը, ջրային տարածքների խորությունն ու խորհրդավորությունը, ծովային փոթարիկները: Ամենից հետաքրքիրն այն է, որ պարֆյումերը բույրի ստեղծման գաղափարի ու բույրի շուրջ ստեղծվող ասոցացիաների հետ մեկտեղ չի ներկայացնում, թե ինչ բաղադրիչներից է այն կազմված: Դա, երևի թե, մնում է պարզելու հենց այս օծանելիքը կրողին:

Ակտիվ և առողջ ապրելակերպը նախընտրող տղամարդկանց համար

ORTO PARISI | MEGAMARE

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.