BeautyBeauty News

NAIRIAN-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒԼ Է COSMOPROF NORTH AMERICA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

11/06/2017
feature2017

Առաջին հայկական բնական կոսմետիկա արտադրող Nairian ընկերությունը ներկայացնելու է իր հակատարիքային գիշերային շիճուկը «Cosmoprof North America-2017» միջազգային ցուցահանդեսին:

«Cosmoprof North America-2017»-ը միջազգային ամենախոշոր միջոցառումն է, որտեղ ընկերությունը կներկայացնի իր վերջին նորարարությունները։ Ցուցահանդեսն անցկացվելու է հուլիսի 9-11-ը, Լաս Վեգասում:

Image may contain: 1 person, text and close-up

Համաշխարհային մեծ միջոցառմանը մասնակցելուց բացի, Nairian-ը ընտրվել է նաև՝ ներկայացնելու իր տեսականու ամենից նորարար ապրանքների մեկը՝ Գիշերային շիճուկը, հունիսի 8-ին Նյու-Յորքում մեդիա և գնորդների համար կազմակերպված բացառիկ երեկոյի ընթացքում: «Social-ites Collective» անվանված այս VIP միջոցառումը ցուցադրում են այն նորարարություններն ու նորարար միտումները, որոնք ավելի ուշ պետք է հանրությանը ներկայացվեն «Cosmoprof North America-2017»-ի ընթացքում։ 


«Մենք խիստ ոգևորված ենք այս բացառիկ ցուցադրությանը Nairian-ի մասնակցությամբ, քանի որ Մաշկի խնամք, Դիմահարդարում, Եղունգներ, Մազեր և Օրգանական գեղեցկություն անվանակարգերից գեղեցկության և նորաձևության թոփ 5 բլոգերներն ընտրել են միայն երկուական ապրանքանիշեր, ու դրանցից մեկը հայկական Nairian-ն է»,– նշում է ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը։

Նյույորքյան միջոցառման ընթացքում Nairian-ը կներկայացնի միայն մեկ ապրանք՝ Հայաստանում պատրաստված իր բարձրակարգ խնամքի միջոցների լայն տեսականուց՝ հակատարիքային Գիշերային շիճուկը։ Իր բաղադրիչների՝ հայկական ծիրանի կորիզի յուղի և բարձրադիր գոտիներում աճող  մասուրի և չիչխանի յուղերի բացառիկությամբ հայտնի այս երիտասարդացնող շիճուկը օժտված է մաշկը սնուցելու և բարելավելու, մաշկին երիտասարդական փայլ հաղորդելու բացառիկ կարողություններով։

Ցուցահանդեսի մասնակցությունից հետո Nairian-ը միջազգայնորեն պատրաստվում է թողարկել իր կատարելապես բնական մազերի խնամքի միջոցների շարքը։

Անցյալ մեկուկես տարվա ընթացքում Nairian-ն ընդլայնել է իր վաճառքի աշխարհագրությունը նաև դեպի Ռուսաստան և Ճապոնիա։  Այժմ Nairian-ը պատրաստ է Միացյալ Նահանգներում  լավագույնս ներկայացնելու իր կատարելապես բնական կոսմետիկական միջոցները, որոնք համադրում են Հայաստանի բուսաբուժության պահպանված ավանդույթներն ու առաջատար գիտական մոտեցումները։ Nairian-ի տեսականին արդեն հասանելի է Հյուսիսային Ամերիկայում www.nairian.com-ի առցանց խանութի միջոցով։

Լուսանկարները՝ ©Nairian
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել