BeautyBeauty News

NAIRIAN-Ը ԹՈՂԱՐԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԾՈՒ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

10/09/2016
feature2017

NAIRIAN ընկերության ապրանքատեսականին այսուհետ ներառելու է առանձին հավաքածու՝  նախատեսված զգայուն մաշկի խնամքի համար: 

Բազմաթիվ ամիսների որոնողական աշխատանքներից ու փորձարկումներից հետո NAIRIAN լաբորատորիան ստացավ բացառիկ բանաձև, որը լավագույնն է զգայուն մաշկի խնամքի համար:

nairian

«Զգայուն մաշկ» հավաքածուն ներառում է ամենօրյա խոնավացնող քսուք դեմքի, աչքի և ձեռքի համար:

Դեմքի խոնավացնող քսուքը պարունակում է շի ծառի եւ ծիրանի յուղեր, նարդոսի եթերայուղ: Բնական այլ բաղադրիչների հետ համադրության օգնությամբ քսուքը մաշկը ծածկում է պաշտպանիչ շերտով՝ կանխելով բորբոքումն ու խոնավության կորուստը: Այս քսուքը թողարկվում է ինչպես 50մլ, այնպես էլ 15մլ վերօգտագործելի սրվակով:

web-monsturizer

Աչքի քսուքի հիմքում երիտասարդացնող բանաձևն է՝ հանգստացնող տերեփուկի, պաշտպանիչ ծիրանի և շի ծառի յուղերի համադրությամբ: Քսուքը վերացնում է չորությունն ու գրգռվածությունը աչքի շրջանում՝  կանխելով վաղահաս ծերացման նշանները:

web-eye-cream-sensitive

Ձեռքի քսուքը հարուստ է նշի և արևածաղկի յուղերով, հանգստաբեր նարդոսի և կազդուրիչ պաչուլիի՝  մաշկի խոնավությունը վերականգնող եթերայուղերով:

webhand-cream-1

Նշենք, նաև, որ ձեռքի և աչքի քսուքների սրվակները նույնպես վերօգտագործելի են: 

«Զգայուն մաշկ» հավաքածուն արդեն ներկայացված է NAIRIAN ապրանքանիշի գլխավոր խանութում՝ Աբովյան 26 հասցեով, և ընկերության հետ համագործակցող մի շարք վաճառասրահներում: 

nairian-2

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել