NAIRIAN ապրանքանիշն առաջինն էր, ով Հայաստանում սկսեց և այժմ էլ շարունակում է զարգացնել ամբողջովին բնական բաղադրություն ունեցող կոսմետիկ միջոցների արտադրությունը:
NAIRIAN ապրանքանիշի կոսմետիկ միջոցների պատրաստման համար կիրառվող հիմնական, իսկ ավելի կոնկրետ, 70% բաղադրիչ հանդիսացող բույսերը աճեցվում են Հայաստանի բարձր լեռնահովտային դաշտերում: Շնորհիվ առատ արևի և էկոլոգիապես մաքուր միջավայրի՝ մշակվող բույսերը հարստանում են վիտամիններով, բուժիչ և բուրումնավետ եթերայուղերով:
Արդյունքում՝ սեփական լաբորատորիայում ստացված բերքից թորված եթերայուղերը դառնում են NAIRIAN կոսմետիկ միջոցների հիմքը և տարբերակիչ նշանը: Ապրանքատեսականիի ստեղծման համար լայնորեն կիրառվում են ավելի քան 20 տեսակի եթերայուղ:
Շնորհիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքում ստացած բաղադրատոմսերի և արոմաթերապիայի սկզբունքների համադրության՝ NAIRIAN կոսմետիկան ապահովում է մաշկի բնական խնամքը:
NAIRIAN ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանք զերծ է վնասակար քիմիական նյութերից, արհեստական բույրերից և ներկերից, ողջ արտադրանքը պատրաստվում է ձեռքով, և ամենակարևորը, փոքր խմբաքանակով՝ ինչն էլ երաշխավորում է վերջինիս թարմությունը:
Այսօր NAIRIAN ապրանքանիշն իր տեսականիի մեջ ներառում է կոսմետիկ միջոցներ նախատեսված դեմքի և մարմնի խնամքի համար, առանձին քսուքներ և շիճուկներ հակատարիքային և հակակորյակային լուծումներ ստանալու համար, լոգանքի միջոցներ:
Ընկերությունը՝ առանձնահատուկ կարևորությամբ մոտենալով բնությանը, քայլ է արել շրջակա միջավայրի պահպանմանն օժանդակելու գործում ՝ ներդնելով կոսմետիկ միջոցների վերաօգտագործման գաղափարը: Յուրաքանչյուր հաճախորդ, նոր գնում կատարելիս, կարող է վերադարձնել օգտագործված տարան, որն այնուհետև ուղարկվում է լաբորատորիա, ախտահանվում և լցվում նոր, թարմ կոսմետիկայով և վաճառվում ավելի ցածր գնով:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Nairian