BeautyBeauty NewsMade in Armenia

NAIRIAN ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՔՍՈՒՔ | ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ

02/05/2020

Աշխարհի համար արտառոց այս օրերին Nairian բնական կոսմետիկա արտադրող ընկերության գիտական թիմը՝ արագ արձագանքելով իրավիճակին, ձեռնամուխ եղավ հատուկ պաշտպանիչ բանաձևի մշակմանը, և այսօր արդեն հաճախորդներին ներկայացրեց Ձեռքի մանրէասպան պինդ քսուքը։

Այս պինդ քսուքը կիրառելի է ցանկացած վայրում, փոքր է ու հեշտ է պահել պայուսակում կամ գրպանում: Ձեռքերին շփվելիս այն հալվում է՝ վերածվելով հրաշալի խոնավացնող և հակամանրէական քսուքի: Կոկոսի յուղը և շի ծառի յուղը մաշկին են փոխանցում հանգստացնող և խոնավացնող սնուցիչների բացառիկ խառնուրդը: Հակաբորբոքիչ և մանրէասպան եթերայուղերը և բուսական խառնուրդները հավելյալ պաշտպանություն են ապահովում մանրէների դեմ և բուժում բորբոքված մաշկը: Այն համապատասխանում է չոր, վնասված, ճաքճքված մաշկ ունեցողներին։ Բանաձևում ջրի իսպառ բացակայության շնորհիվ հատկապես արդյունավետ է աշխատում այն ժամանակ, երբ ջրային էմուլսիայով քսուքները դադարում են արդյունավետ լինել։

Nairian-ը սկզբունքային որոշում կայացրեց, որ կատարելապես բնական այս քսուքի առաջին հասցեատերերը բուժաշխատողներն են՝ որպես շնորհակալություն այն մարդկանց, որոնք հոգ են տանում բոլորիս համար։ Ավելի քան 360 Ձեռքի պինդ քսուք այսօր իրենց հասցեատերերին կգտնեն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և Շուշիի շրջանային բուժ․ միավորումում։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.