BeautyBeauty Trends

NAIRIAN-Ի ԵՎ GREEN BEAN-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՐՃԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

01/05/2017
feature2017

Մենք համոզված ենք, որ մեր ընթերցողների շարքում կան այնպիսիք, ովքեր յուրաքանչյուր առավոտը սկսում են թարմացնող լոգանքով, որից հետո անմիջապես շտապում են խոհանոց՝ պատրաստելու սիրելի բուրումնավետ սուրճը: Մենք կարծում ենք որ այս երկու հաճելի սովորությունները կարող են համակցվել: 

Մենք չենք առաջարկում լոգարանում լոգանք ընդունելիս սուրճ խմել: Փոխարենն առաջարկում ենք ծանոթանալ Nairian ընկերության կողմից ներկայացված նորույթին, որը ստեղծվել է The Green Bean սրճարանի հետ համատեղ: 

Սիրով ներկայացնում ենք ″Մոկա″, ″Էսպրեսո″ և ″Կապուչինո″ բնական սկրաբ օճառների շարքը: 

Image may contain: food

Nairian և The Green Bean համագործակցության հիմքում առաջնային վերօգտագործման գաղափարն է: Ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու վերամշակումն երկու ընկերություների գործունեության անկյունաքարերից են: Հարկ ենք համարում նշել, որ Nairian ընկերության արտադրությունը կազմակերպված է այնպես, որ արդյունքում թափոններ գրեթե չլինեն: Այդ իսկ պատճառով սուրճի մրուրի օգտագործման գաղափարը գրավել է և ոգեշնչել այս սկրաբ օճառների շարքի ստեղծմանը: 

No automatic alt text available.Image may contain: food

Օճառների ստեղծման համար օգտագործվել են հակաօքսիդիչ արաբիկա, ռոբուստա սուրճի տեսակներ և կոֆեինացված խառնուրդներ, իսկ Nairian-ն օճառներն հարստացրել է բուսայերով՝ E վիտամինով հարուստտ արևածաղկի յուղ, ձիթապտղի յուղ, փափկացնող, հանգստացնող և սնուցող խաղողի և ծիրանի կորիզայուղեր: 

Ինչ վերաբերում է աղացած սուրճի օգտագործման կոսմետիկ նպատակներով, այն  նպաստում է մաշկի մահացած բջիջների հեռացմանը, ինչի շնորհիվ դեմքի և մարմնի սկրաբների պատրաստման անփոխարինելի բաղադրիչ է: Էլ չասած սուրճի մեջ առկա հակաօքսիդիչների առույգացնող հատկության մասին: 

Օրեր առաջ հենց The Green Bean սրճարանում կայացած երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան անձամբ տեսնել, թե ինչպես են պատրաստվում այս օճառները՝ ևս մեկ անգամ համոզվելով վերջիններիս 100% բնական լինելու փաստում: 

Image may contain: one or more people, people sitting and indoorNo automatic alt text available.Image may contain: drink, indoor and food

″Մոկա″, ″Էսպրեսո″ և ″Կապուչինո″ օճառները հնարավոր է ձեռք բերել Green Bean սրճարաններում՝ Ամիրյան 10 և Իսահակյան 38 հասցեներով: 

Image may contain: food

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Point89 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել