BeautyBeauty News

NAIRIAN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ՄԻՍՍ ԱՊՀ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՆ

05/06/2017
feature2017

Nairian ապրանքանիշն Արագյուղում գտնվող իր լաբորատորիայում հյուրընկալել էր «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի մասնակիցներին: 

Ռուսաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և, իհարկե, Հայաստանը ներկայացնող գեղեցկուհիները հնարավորություն ունեցան զբոսնել լաբորատորիայի տարածքով, տեսնել պարտեզները, որտեղ աճեցվում են Nairian ապրանքանիշի ապրանքատեսականիի արտադրության  համար կիրառվող բույսերը: 

Image may contain: flower, plant and outdoorImage may contain: 6 people, people standing, outdoor and natureImage may contain: 9 people, people standing, sky, outdoor and natureImage may contain: 2 people, cloud, sky and outdoorImage may contain: 7 people, people standing, cloud, mountain, sky, outdoor and nature

Գեղեցկուհիներին ներկայացվեց տնտեսությունում մշակվող բույսերի առանձնահատկություններն ու կիրառումը բնական կոսմետիկայում, եթերային յուղերի թորման ընթացքը, քսուքների և օճառների պատրաստման մանրամասները։

Շրջայցի ավարտին լաբորատորիայի աշխատակիցներն անցկացրին վարպետության դաս, որի ժամանակ հյուրերից յուրաքանչյուրն իր համար պատրաստեց շուրթերի բալզամ՝ ստեղծելով սեփական համադրությունը վարդի, պատրինջի, կիտրոնային ռեհանի, խորդենու և անանուխի եթերային յուղերից։ 

Image may contain: 2 people, people sitting and tableImage may contain: 4 people, people sitting and flowerImage may contain: 2 people, people standing, tree, wedding, outdoor and nature

Այս միջոցառմամբ Nairian ընկերությունն ազդարարում է նաև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը:  Nairian-ի դռները բաց կլինեն ողջ ամառ. զբոսաշրջիկները, հայաստանցիներն ու նրանց հյուրերը կարող են այցելել Արագյուղ՝ անձամբ տեսնելու, թե ինչպես է պատրաստվում բնական կոսմետիկան։ Բոլոր այցելուներին սպասվում են ոչ միայն անկրկնելի զգացողություններ Հայաստանի բնության այս մաքրամաքուր անկյունում, այլ նաև բացահայտումներ ծանոթ ու անծանոթ խոտաբույսերի հատկությունների ու դրանց կոսմետիկ կիրառությունների մասին, նաև համեղ հյուրասիրություն՝ արագյուղցի Հասմիկի տնական խմորեղենով ու խոտաբույսերից պատրաստված թուրմերով։ Շրջայց ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 041 445 442 հեռախոսահամարով։

«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը կանցկացվի հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում:

Image may contain: 1 person, standing, plant, flower, tree, outdoor and natureImage may contain: 2 people, people standing, tree, outdoor and natureImage may contain: 1 person, standing, tree, plant, outdoor and natureImage may contain: 1 person, plant, flower, tree, outdoor, close-up and natureImage may contain: 1 person, standing, tree, outdoor and nature

Լուսանկարները՝ ©Nairian
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.