BeautyBeauty News

NAIRIAN-Ն ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

14/03/2017
feature2017

Մեր կողմից արդեն քաջ ծանոթ Nairian ապրանքանիշն այսուհետև ներկայացված է լինելու նաև ռուսական շուկայում: 

Հայկական բնական կոսմետիկայի մուտքը ռուսական շուկա հնարավոր է դարձել  Cosmotheca ընկերության հետ համագործակցության արդյունքում: Nairian ապրանքանիշի արտադրանքը հնարավոր է լինելու ձեռք բերել Cosmotheca-ի ցանցի մեջ ներառված խանութներում, որոնք տեղակայված են Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սամարայում, Վորոնեժում, Եկատերինբուրգում, ինչպես նաև www.cosmotheca.com առցանց խանութում: 

Անդրադառնալով Cosmotheca ընկերությանը՝ նշենք, որ վերջիններս ներկայացնում են գեղեցկության տասնութ խանութ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Իրենց գործունեության ութ տարիների ընթացքում նրանք համագործակցել են միայն առաջադեմ գաղափարներ ունեցող beauty ապրանքանիշերի հետ: 

Image result for cosmotheca магазинImage result for cosmotheca магазин

Նույնը վերաբերում է նաև Nairian-ին: Cosmotheca ընկերության հիմնադիր Հայկ Սարգսյանը նշում է. «Nairian ապրանքանիշի հետ մեր համագործակցությունը բնավ պայմանավորված չէ վերջինիս հայկական ընկերություն լինելու փաստով: Նմանատիպ ընկերություններ շուկայում բավականաչափ են, բայց միայն Nairian-ի մոտ մենք տեսանք այն էթիկական հիմքերը, որոնք առկա են նաև մյուս այն ապրանքանիշերի մոտ, ում հետ արդեն իսկ համագործակցում ենք: Nairian-ն ունի ճիշտ էմոցիոնալ ուղղերձ, գնի ու որակի գերազանց համադրություն, ինչը շատ կարևոր է ժամանակակից տնտեսական պայմաններում: Բացի այդ Nairian-ը բույսերի աճեցման չի կիրառում հերբիցիդներ և քիմիական պարարտանյութեր: Այսպիսով նրանց ապրանքատեսականին ոչ թե բնական է, այլ օրգանիկ: Եվ, ամենակարևորը, Nairian-ի արտադրանքն, իրոք, արդյունավետ է»: 

Nairian-ը ռուսական շուկային ներկայանում է իր ողջ ապրանքատեսականիով: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.