BeautyBeauty NewsLatest

NAIRIAN-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԲԱԼԶԱՄ

11/09/2017
feature2017

Օրեր առաջ Nairian հայկական կոսմետիկ ընկերությունը ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ եղունգների և նրբամաշկի բալզամը։

Շնորհանդեսն իրականացվեց Color Boom մատնահարդարման սրահի հետ համատեղ, որտեղից այսուհետ նույնպես հնարավոր կլինի ձեռք բերել Nairian ապրանքանիշի արտադրանքը և մեկ ամիս շարունակ բոլոր հաճախորդներին կսպասի անակնկալ, այն է, եղունգների խնամքն կիրականցվի Nairian-ի նոր բալզամի կիրառմամբ: 

Այս բալզամը ստեղծված է հոգալու մանիկյուրի հետ կապված խնդիրները: Բալզամի բաղադրության մեջ առկա ունաբի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու և նարդոսի եթերայուղերի խառնուրդը պաշտպանում է մաշկը մանրէներից: Վերականգնող բետա-կարոտինով հագեցած չիչխանի յուղը երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, իսկ շի յուղը, որը հարուստ է վիտամին E-ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: 

Որպես ապացույց, որ այս բալզամն ամբողջությամբ բնական է, շնորհանդեսի ժամանակ ներկաների աչքի առաջ պատրաստվեց բալզամը: 

Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89

Nairian եղունգների և նրբամաշկի բալզամն արդեն առկա է ապրանքանիշի ցուցասրահներում և առցանց

Շնորհանդեսի երեկոն կրկնակի հաճելի դարձավ Nairian ընկերության և Color Boom սրահի կողմից խաղարկված նվերների շնորհիվ: 

Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89Nairian-nail-balm-point89

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89|Hasmik Dadasyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել