BeautyBeauty NewsBeauty ShoppingMade in Armenia

ՆՈՐՈՒՅԹ NAIRIAN-ԻՑ | ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԶՈԴՈՐԱՆՏՆ ԱՌԱՆՑ ԱԼՅՈՒՄԻՆԻ

23/02/2019

NAIRIAN լաբորատորիան արձանագրում է տեղական արտադրության ոլորտում իր հերթական ձեռքբերումը՝ թողարկելով բնական դեզոդորանտները, որոնք չեն պարունակում ալյումին և լիովին անվտանգ են, ապահովում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հարմարավետությունն ու ինքնավստահությունը, միևնույն ժամանակ ոչ մի վնաս չեն հասցնում նրանց առողջությանը։

Դեզոդորանտները թողարկվել են երկու տարբերակով՝ նարդոսի ծաղկային բույրով, որը հատկապես կգրավի կանանց, կամ կիտրոնախոտի թարմացնող բույրով, որը հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։

NAIRIAN-ը խորհուրդ է տալիս խուսափել վտանգավոր ալյումին պարունակող հակաքրտինքային միջոցներից: Ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը նշում է. «Մենք չենք ցանկանում արտադրել հակաքրտինքային միջոց, քանի որ վստահ չենք, որ արժե միջամտել կամ ազդել մեր մարմնի բնական մաքրման մեխանիզմի վրա: Սակայն մեր հաճախորդները, հատկապես հղի և կրծքով կերակրող կանայք, մեզնից պարբերաբար հարցնում են բնական հոտազերծիչ միջոցներ, քանի որ հենց այս խմբի հաճախորդներն են ամենաշատն անհանգստանում իրենց ու իրենց երեխայի առողջությամբ։ Սակայն ալյումինի նման կիրառությունն առհասարակ մտահոգիչ է, և մենք շատ ուրախ ենք, որ այսուհետ մեր բոլոր հաճախորդներն ունեն անվնաս դեզոդորանտ, որը, ամենակարևորը, արդյունավետ գործում է»:

Երկու դեզոդորանտներն էլ պարունակում են բուսական քամուկներ, որոնք հանգստացնում են թևատակի նուրբ մաշկը և կանխում գրգռումը։ Դրանք թարմություն և մաքրություն են ապահովում անգամ օրվա ամենաշոգ ժամերին և խնամում են մաշկը բնական շքեղությամբ։


Ապրանքանիշի նորույթներն արդեն ներկայացված են Թումանյան 34 և Սարյան 13 հասցեներում տեղակայված NAIRIAN բուտիկներում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.