BeautyBeauty NewsMade in Armenia

NAIRIAN | ՆՈՐ ՀԱՍՑԵ, ՆՈՐ BEAUTY ՄԻՋՈՑ ԵՎ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22/10/2018

Մեր սիրելի Nairian ապրանքանիշն արդեն հասանելի է նաև Թումանյան 34 հասցեով: Նոր և ընդարձակ սրահում ներկայացված է հայկական ապրանքանիշի կողմից արտադրվող խնամքի միջոցների ամբողջական տեսականին: 

Ամենից հաճելին այն է, որ սրահում նախատեսված են բոլոր հարմարությունները քսուքները, շիճուկները, լոսյոններն ու օճառները տեղում փորձարկելու և առանձնահատկությունները զգալու համար: 

nairian-point89

ՆՈՐ BEAUTY ՄԻՋՈՑ

Բայց սա միակ նորությունը չէ: Nairian-ն ընդլանում է ձեռքի խնամքի միջոցների շարքը: Ապրանքանիշը վերջերս թողարկել է ձեռքի պինդ քսուքներ, որոնց օգտագործման յուրօրինակ ձևն արդեն գրավել է կանանց ուշադրությունը: Սա հաճելի անակնկալ է ընկերության կողմից, հատկապես աշնանային այս սեզոնին և ձմռանն ընդառաջ, երբ ձեռքերի մաշկի խնամքն առավել քան մեծ ինտեսիվություն է պահանջում: 

Պինդ քսուքները նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար: Քսուքներն ունեն խոնավացնող և պաշտպանող հատկություն: Քսուքների բաղադրության մեջ կիրառվել է մանգոյի և բրինձի թեփի յուղեր: Քսուքները ներկայացված են երկու տեսակով՝ վարդագույն խորդենու և կիտրոնային ռեհանի եթերայուղերով: 

nairian-point89

ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծում ենք այս նորությանը Nairian-ի հավատարիմ հաճախորդները սպասում էին ամենից շատը՝ քաջատեղյակ լինելով ապրանքանիշի կողմից պատրաստվող միջոցների համար անհրաժեշտ բույսերի աճեցման և յուղերի ստացման ողջ գործընթացին: Մոտ ապագայում Թումանյան 34 հասցեում Nairian-ը կներկայացնի Nairian SPA կենտրոնը, որտեղ հայկական բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերի կիրառմամբ կիրականացվի դեմքի և մարմնի խնամքի համալիր ծառայություն, ինչպես նաև հնարավորություն կլինի համտեսել բնական ըմպելիքներ, խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր: 

nairian-point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.