Nairian-ը գարնան գալուստին և կանանց տոնին ընդառաջ թողարկել է դեմքի խնամքի երկու նոր միջոց՝ միցելային վարդաջուր և վարդափոշի-սկրաբ:
Վարդային տրամադրությամբ հարուստ այս միջոցները ստեղծվել են Հայաստանում աճեցվող դամասկյան վարդի եթերային յուղի օգտագործմամբ: Միջոցները նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար, քանի որ իրենց կազմությամբ նուրբ են, իսկ սկրաբի պարագայում՝ դեմքի մաշկի վրա չեն թողնում միկրո-վնասվածքներ: Վարդի անուշ բույրը, միանշանակ, կստեղծի գարնանային տրամադրություն: Իսկ հիմա յուրաքանչյուր միջոցի մասին ավելի մանրամասն:
Nairian միցելային վարդաջուր
Սա այն միջոցն է, որը գերազանց կմաքրի դեմքը՝ առանց ջուր օգտագործելու և կմաքրի անգամ պրոֆեսիոնալ շպարը: Բացի դիմահարդարման միջոցները դեմքից հեռացնելու հատկության՝ միցելային այս վարդաջուրը մաշկն ազատում է աղտոտությունից և խնամում՝ շնորհիվ բաղադրության մեջ առկա վարդի եթերայուղի կաթիլների հակաօքսիդիչների և բնական գլիցերինի: Այն նաև պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից:
Nairian վարդափոշի-սկրաբ
Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ գերազանց գիտի, թե որքան կարևոր է ժամանակ առ ժամանակ դեմքի մաշկը խնամել հատուկ սկրաբով: Nairian-ն առաջրկում է սկրաբի մի այնպիսի տեսակ, որը հնարավոր է օգտագործել շաբաթվա մեջ մի քանի անգամ՝ առանց մտածելու մաշկին վնաս հասցնելու մասին: Սկրաբի բաղադրության մեջ մտնում են վարդի թերթիկներ, կռատուկի արմատներ և բրնձի փոշի, որոնք մեղմորեն հեռացնում են մաշկի մահացած բջիջները, շպարի մնացորդները: Սկրաբի կազմության մեջ մեկ այլ հատուկ բաղադրիչը թայլանդական ռեհանն է, որն, ի դեպ, աճեցվում է Հայաստանում: Այս բաղադրիչը մաշկին յուրահատուկ փայլ է հաղորդում:
Nairian ապրանքանիշի մարքեթինգի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը խոստովանեց, որ միցելային վարդաջրի թողարկման վրա աշխատել են ավելի քան 18 ամիս՝ գերազանց արդյունք ստանալու համար:
Nairian նոր միջոցներն արդեն հասանելի են Աբովյան 26 հասցեում գտնվող խանութում: Միջոցները հնարավոր է ձեռք բերել հատուկ տուփերով, որոնք լավագույն տարբերակը կլինեն նվիրելու համար: