Այս գարնանը Nairian-ը ներկայացնում է իր նորույթը, որն իր մեջ ներառել է հայկական լեռնաշխարհին հատուկ հրաշագործ բաղադրիչների ուժը:
Nairian-ի նորույթը հակատարիքային ցերեկային շիճուկն է՝ վայրի մասուրի կորիզայուղով:
Հակատարիքային բանաձևում համադրվել են մասուրի, ծիրանի կորիզայուղերը, դամասկյան վարդի եթերայուղը:
Ինչո՞ւ ընտրել հենց Nairian ցերեկային շիճուկը
Այն ունի հարթեցնող ու պաշտպանող հատկություն, սնուցում է մաշկը՝ փոխանցելով կենսատու վիտամիններ A և C, օմեգա 6, օմեգա 9, կարոտինոիդներ, տրետինոիդներ, որոնք մաշկին հաղորդում են նաև էլաստիկություն:
Ինչո՞ւ մասուր
Մասուրի կորիզի յուղը բարձր է գնահատվում մաշկի խնամքի ժամանակակից միջոցներում, քանի որ մաշկը կարող է արագորեն և ամբողջվին կլանել այն: Գեղեցկության աշխարհում այն շատ սիրված է հատկապես հակաօքսիդիչ բետա-կարոտինի բարձր քանակության շնորհիվ․ վերջինս կանխում է վաղահաս ծերացման նշանները և պաշտպանում է մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից:
Մասուրը վիտամին С-ի քանակությամբ գերազանցում է անգամ կիտրոնին: Պարունակում է В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում:
Այսօր այս նոր ստեղծագործությունը հասանելի է միայն ընկերության երևանյան բուտիկներում, սակայն շուտով այն կներկայացվի նաև մի շարք միջազգային շուկաներում՝ տարբեր ազգությունների սպառողներին ներկայացնելով հայկական բարձրակարգ ու արդյունավետ նոր արտադրանքը։