BeautyBeauty NewsMade in Armenia

#MustTry | NAIRIAN ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ՇԻՃՈՒԿ

12/11/2019

Պիգմենտներ, մաշկի վրա հայտնվող մուգ լաքաներ. նման խնդրի առաջ կանգնում են իգական սեռի ներկայացուցիչներից շատերը:

Սա այն խնդիրն է, որից ձեռբազատվելը շատ դժվար է լինում, ժամանակատար, երբեմն էլ՝ անհնար:

Գերպիգմենտավորման պատճառները տարբեր են. պիգմենտային լաքաները կարող են ի հայտ գալ արևայրուքի հետևանքով, հորմոնային խնդիրների, մաշկի հետ-բորբոքային կամ վնասվածքների, վերքերի լավացման արդյունքում թողած հետքերի:

Ի՞ՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

Պարզվում է, որ պիգմենտային լաքաների դեմ ակտիվ հակազդեցություն ունի վիտամին C-ն, որը բժշկական միջավայրում հայտնի է ինչպես ասկորբինաթթու: Այն, մաշկի վրա կիրառվելով, նվազեցում է պիգմենտավորման հետքերը, միաժամանակ նուրբ ու անվտանգ կերպով պայծառեցնում է մաշկը: Փորձը ցույց է տալիս, որ վիտամին C-ի ամենօրյա կիրառման դեպքում արդեն մի քանի շաբաթից կարելի է արձանագրել տարբերությունները:

Ի՞ՆՉ ՄԻՋՈՑ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Nairian սպիտակեցնող շիճուկը: Ինչո՞ւ: Որովհետև մոտ երկու տարի տևած աշխատանքի արդյունքում Nairian-ի թիմին հաջողվել է վիտամին C-ն այնպես կիրառել, որպեսզի այն առավել հեշտ ներծծվի մաշկի կողմից: Այն նվազեցնում է առկա լաքաները և ունի պրոֆիլակտիկ ազդեցություն, այսինքն՝ կանխում է պիգմենտների անկանոն արտադրությունը: Բացի գունաբացող հատկությամբ հարուստ վիտամին C-ի, շիճուկի բաղադրության մեջ կա նաև մասուրի յուղ, բերգամոտի, խորդենու ու նարնջի եթերայուղեր:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է…

Շիճուկն ունի երկշերտ կառուցվածք: Օգտագործելուց առաջ սրվակն անհրաժեշտ է թափահարել, որպեսզի երկու շերտերը միախառնվեն:

լ

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.