Fashion BusinessMade in Armenia

ՆԱԻՐԻԱՆԸ ՄՐՑԱՆԱԿ է ՍՏԱՑԵԼ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

01/08/2019

Հայկական առաջին բնական կոսմետիկա արտադրող NAIRIAN ընկերությունը բրոնզե մեդալ է ստացել Մեծ Բրիտանիայի «FreeFrom Skincare Awards» կոսմետիկայի միջազգային մրցույթում, «Դեմքի խնամք» (leave on) անվանակարգում:

«FreeFrom Skincare Awards»-ը հիմնադրվել է՝ խրախուսելու և գնահատելու այն տեղական և միջազգային ընկերություններին, որոնց արտադրած մաշկի խնամքի միջոցները զերծ են ալերգեններից, քիմիական հավելումներից և հոտերից, որոնք հարուցում են մաշկի զգայունություն, ալերգիաներ, և առնչվում են էթիկական, բնապահպանական և առողջապահական խնդիրների:

«Մենք շատ հպարտ ենք այս ձեռքբերումով: Նաիրիանի հակատարիքային Գիշերային շիճուկը իսկապես բացառիկ խնամքի միջոց է, թերևս ամենասիրվածը մեր հաճախորդների շրջանում: Բաղադրիչների «աստղային» փնջի՝ հայտնի հայկական ծիրանի, լեռնային մասուրի և չիչխանի յուղերի շնորհիվ մաշկը երիտասարդացնող այս շիճուկն արտակարգ կերպով բարելավում և սնուցում է մաշկը, և դեմքին հաղորդում է երիտասարդական փայլ: Ինչպես և մեր մյուս խնամքի միջոցները, այն զերծ է նավթային հիմքով նյութերից, արհեստական հոտերից և ներկերից, ավելին, այն ընդհանրապես չի պարունակում կոնսերվանտներ»,- ասաց Նաիրիանի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

Մրցույթի արդյունքները հայտնի են դարձել հուլիսի 30-ին: Դրան նախորդել է ժյուրիի ղեկավարած մեկամսյա փորձարարական շրջանը՝ չորս միջազգային փորձառու մասնագետների մասնակցությամբ, և ամփոփվել է մեկշաբաթյա փորձագիտական նիստերի ընթացքում:

Մրցույթի ամբողջական արդյունքներին կարելի է ծանոթանալ www.freefromskincareawards.co.uk կայքէջում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.