LifestyleMusic

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱՏԱԼԻԱ ՕՐԵՅՐՈՆ ՈՐՈՇԵՑ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

29/01/2019
feature2019

Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Պարզվում է Նատալիան մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում:

Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալիա Օրեյրոյին, անգամ նրան հայերեն սովորեցրել:

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցներն որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,- պատմում է Հարութը: 

Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ, պարբերաբար հանդես գալիս ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, տեղի ունեցավ անսպասելին:

«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք ռադիոյի եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,- պատմում է Հարութը:

1 (7)1 (3)1 (1)

Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել է, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան գալ: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում:

Հարութը կոչ է անում բոլորին հավատալ իրենց երազանքներին: Եվ ուրախությամբ սպասում է Նատալիա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին:

1 (6)

Հիշեցնենք, որ Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:

natalia oreiro-yerevan

Տեղեկացնենք, որ համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն:  Տոմսերն արժեն 5000-50 000դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.