LifestyleMusic

ԼԵԳԵՆԴԱՐ ԴԻՐԻԺՈՐ ՆԵԵՄԵ ՅԱՐՎԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

03/06/2018
feature2018

Հայաստանի և Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին ընդառաջ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակում Հայաստան կհյուրընկալվեն Grammy մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և ծագումով էստոնացի, ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: 

Հունիսի 11-ին կայանալիք այս համերգով կազդարարվի «Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ
համերգաշրջանի բացումը: 

92 տարվա պատմություն ունեցող Էստոնիայի ազգային նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Իսկ Հայաստանում ելույթ կունենան Նեեմե Յարվինի հետ: 

Երկար տարիներ է, ինչ դասակ երաժշտության սիրահարները սպասում էին Նեեմե Յարվինի այցին՝ Հայաստան: Նա դիրիժորական դինաստիայի նախահայրն է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն:

Neeme Jarvi-point89

Կարդալ նաև

Մեկնաբանել