BooksLifestyle

NETFLIX-Ը ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆԻ NIKE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՀԻՄՆԱԴՐԻ ԳՐՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

27/07/2018
feature2018

«Կոշիկի վաճառողը» կդառնա Netflix նոր ֆիլմի սցենարի հիմքը: Գիրքը գրել է Nike ապրանքանիշի հիմնադիր Ֆիլ Նայթը 2016 թվականին:

Գիրքը մինչ օրս արձանագրում է վաճառքների բարձր ցուցանիշ՝ New York Times-ի վարկածով: Հայտնի է, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Ֆրենկ Մարշալը, ով մինչ այդ աշխատել է «Հրաշքը Հուդսոնի գետի վրա» և «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմերի վրա:

Գրքում Nike ապրանքանիշի հիմնադիրը պատմում է, թե ինչպես նրան հաջողվեց ստեղծել այնպիսի սպորտային կոշիկ, որը սկսեցին կրել բոլորը: Գիրքը փոխանցում է մոտիվացիայի մեծ չափաբաժին, զերծ չի ինքնաքննադատությունից և ինքնազավեշտից ու բազմաբնույթ բիզնես դիպվածներից: Այստեղ դուք կգտնեք լիովին այլ տեսակետ մարդու ու սպորտային կյանք վարելու վերաբերյալ:

Կարդալ նաև

Մեկնաբանել