LifestyleMovies

«ԱՐԱՐԱՏԻ ՀԱՅԱՑՔԸ» | ՆՈՐ ՖԻԼՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻՆ

19/10/2018
feature2018

«Ա1+» հեռուստաընկերությունը ներկայացրել է 35 րոպե տևողությամբ ֆիլմ՝ նվիրված Երևան քաղաքի 2800-ամյակին։ Ֆիլմի օպերատորը և ռեժիսորը Վահագն Տեր-Հակոբյանն է:

Ռեժիսորը ֆիլմը անվանեց ֆիլմ-էսսե: «Արարատի հայացքը» ֆիլմի նկարահանումները սկսել են 2018 թվականի հունվար ամսից, շուրջ 9 ամիս տևած աշխատանքներից հետո այն վերջապես պատրաստ է:

Ֆիլմը ներկայացում է Երևանի մեկ օրը, որը սկսվում է արևածագով, այնուհետև անցում է կատարվում կեսօրի թամանյանական արևոտ քաղաքին, իսկ վերջաբանում քաղաքը քնած է»:

Ֆիլմի սցենարը գրել է նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար, երգերի հեղինակ և երգչուհի Լիլիթ Բլեյանը: Սցենարի համահեղինակներից է նաև Ռուզաննա Մկրտչյանը:

Օրվա բոլոր ժամերին, տարբեր ռակուրսներից ու տարբեր ֆոներով են նկարահանել Արարատը, որն էլ ֆիլմի հիմնական խորհրդանիշներից մեկն է հանդիսանում: Նկարահանումներն իրականացվել են քաղաքի տարբեր հատվածներում՝ սկսած  Շենգավիթ վարչական շրջանից, կենտրոնից, վերջացրած հին Երևանի բոլոր տարածքներով: 

«2800-ամյակ ենք նշում, իսկ Շենգավիթը հիմնակետն է Երևանի, հենց Երևանն է ու ավելի հին է Երևանից: Ամբողջ Հրազդանի կիրճը բնակեցված է եղել դեռ 8000 տարի առաջ, սկսած` Զովունիի տարածքից մինչև այսօրվա Երևանյան լիճը»,-ասաց Վահագն Տեր-Հակոբյանը: 

«Արարատի հայացքը» ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր, երկրորդ պրեմիերան կկայանա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.