19-րդ դարի աշխարհի հայալեզու ատլասը վաճառվել է Նյու Յորքի «Swann» թանգարանի կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ՝ 37.500 ԱՄՆ դոլարով:
Հայալեզու այս եզակի ատլասը ձեռքի աշխատանք է, կազվել է Հովհաննես Ամիր Դադյանի կողմից Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզի վանքում 1849 թվականին: Ատլասը բաղկացած է տաս երկգունանի քարտեզներից, որոնք տպագրվել էին Փարիզում՝ այն ժամանակների առաջատար տեխնոլոգիաների միջոցով:
Աճուրդին ատլասի սկզբնական արժեքը կազմել է վեց հազար ԱՄՆ դոլար: