LifestyleMusic

«NEW YORK – YEREVAN» JAZZ CONNECTION| ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

21/03/2017
new-york-yerevan-jazz-connection

Արդեն վաղը՝ մարտի  22-ին ժամը 19:00 Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի դաշնակահար Վահագն Հայրապետյանի, ներկայիս լավագույն ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի (կոնտրաբաս), Զաիդ Նասսերի (ալտ սաքսոֆոն),  Յալլա Բալինի (վոկալ),  Քիտ  Բալլայի (հարվածային գործիքներ)` բոլորը՝ Նյու-Յորքից և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետն առաջին անգամ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ,  կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները, ինչի շնորհիվ առանձնակի ներդրում կկատարվի ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպության ճանաչման ու տարածման գործում:  Շտապում ենք նշել, որ սա երաժիշտների առաջին համագործակցությունը չէ հայ ջազմենների հետ: Բազմիցս առիթներ են եղել համատեղ համերգների ներկայացման, բայց ոչ հայաստանյան հանդիսատեսի համար: 

Համերգի մանրամասների, ջազի և հայ երաժշտության առանձնահատկությունների մասին խոսվեց այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Արի Ռոլանդը, մեր կողմից ուղղված հարցին, թե ինչպես կբնորոշի ″հայկական ջազ″ ասվածը, մեծ ոգևորությամբ նշեց, որ ընդհանրապես հայկական ժողովրդական երաժշտությունն իր տեսակով շատ ռիթմեր է պարունակում և միայն տեսնելը, թե ինչպես են պարում հայկական երաժշտության ներք, նրան մեծ բավականություն է պատճառում: Եվ, ամենակարևոր, բնորոշումն այն է, որ հայկական երաժշտությունը կարծես բխում է սրտից, ինչը չի կարող անտարբեր թողնել լսողին: Համակցելով այս բոլորը հայկական երաժշտությունը լավագույններից է ջազի ֆորմատի մեջ ներկայացնելու համար: 

Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական  երգերի իր հետաքրքիր կատարմամբ:

«NEW YORK – ԵՐԵՎԱՆ: Ջազ միացում» խորագրով  նոր համերգային  նախագիծն  իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կարդալ նաև

Մեկնաբանել