LifestyleMusic

ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ԵՐԳԵՐՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

04/04/2018
feature2018

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա անկրկնելի համերգային ծրագրով:

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագիրը կրող համերգը կկայանա ապրիլի 16-ին ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում: Ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ: 

Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ 

nubar-point89

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։ Խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբն ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ խումբը մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.