LifestyleMovies

«ՕՈՒՇԵՆԻ 8 ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ» ՖԻԼՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԸ

31/01/2017
ocean's eight

Warner Bros. ընկերությունը հրապարակել է «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի առաջին կադրը: Վերջինիս վրա կարելի է տեսնել գլխավոր դերակատարուհիներ Սանդրա Բուլոքին (Sandra Bullock), Քեյթ Բլանշեթին (Cate Blanchett), Ռիհաննային (Rihanna), Էնն Հեթեուեյին (Anne Hathaway), Սառա Պոլսոնին (Sarah Paulson), Հելենա Բոնեմ Քարթերին (Helena Bonham Carter), Մինֆի Քեյլինգին և Նորու Լամին (Nora Lamin) Նյու Յորքի մետրոյի վագոններից մեկում:

Ֆիլմի սցենարի համաձայն Դեբբի Օուշենը, ում ներկայացնում է Սանդրա Բուլոքը, փորձում է Նյու Յորքում կայանալիք ամենամյա Met Gala միջոցառման ժամանակ իրականացնել դարի գողությունը: Նրա առաջնային խնդիրն է՝ կազմել վստահելի թիմ:

Մինչև այդ հայտնի էր դարձել նաև, որ ֆիլմում իրենց մասնակցությունն են հաստատել ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, մոդելներ Ջիջի Հադիդը, Քենդալ Ջեները և դիզայներ Ալեքսանդր Վանգը:

Ֆիլմը մեծ էկրաններ դուրս կգա 2018 թվականի հունիսին:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել