BooksLifestyle

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ MUST READ ԳՐՔԵՐԸ

30/09/2016
october must read

Եղանակային փոփոխությունները, երբեմն անկախ մեր ցանկության, պասիվ հանգիստ անցկացնելու պայամններ են ստեղծում: Մեկ գավաթ տաք թեյ, սուրճ կամ սիրելի գինին, տաք բնակարանն ու հետաքրքիր գիրքը՝ թերևս առօրյա հոգնածությունը թոթափելու և նոր էներգետիկայով լցվելու լավագույն բաղադրատոմսերից է:

Մնում է որոշել, թե ինչ ենք կարդալու գալիք ամսվա ընթացքում: «Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ համատեղ կազմեցինք հոկտեմբեր ամսվա must read գրքերի ցանկը: Համոզված ենք՝ յուրաքանչյուրը կգտնի իրեն առավել հոգեհարազատ հեղինակի աշխատանքը:

ԳՐԵԳՈՐԻ ԴԵՎԻԴ ՌՈԲԵՐՏՍ  | ″SHANTARAM”

Image may contain: text

21-րդ դարի լավագույն վեպերից մեկն է: Վեպը խոստովանություն է մի մարդու, ում հաջողվել է դուրս պրծնել կյանքի անդունդից և շարունակել ապրել: Երկար ժամանակ այս ստեղծագործությունը շարունակում է մնալ համաշխարհային բեսթսելլերների ցանկում՝ ստեղծագործության խորությամբ համեմատվելով այնպիսի հզոր գրողների աշխատանքների հետ ինչպիսին են Հեմինգուեյը և Մելվիլլան: Վեպի հերոսը տարիներ շարունակ թաքնվում է օրենքից, նրան զրկում են երեխաների նկատմամբ իրավունքից, ինչի պատճառով էլ հերոսը սկսում է թմրանյութեր օգտագործել, գողություն անել, որի համար դատապարտվում է 19 տարվա ազատազրկման: Երկու տարի անց նա փախնում է բանտից, կրկին սկսում զբաղվել անօրինականություններով, հանդիպում իր իրական սիրուն, կորցնում նրան և նորից քայլեր անում վերջինիս վերգտնելու համար:


ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ  | ″ЗУЛАЛИ”

Image may contain: text

Այս գիրքը դառը և զվարճալի աշխարհի մասին է, որտեղ մարդիկ ապրում են առանց ժամանակին ուշադրություն դարձնելու: Մարդկանց, ովքեր չեն վախենում ճախրել և կարողանում են զվարճալին նկատել անգամ ողբերգականի մեջ: Աշխարհ, որտեղ կան երեխաներ և ծերեր, մեծահասակներ և այնպիսի մարդիկ, ովքեր կորցրել են հավատը, բայց չեն հիասթափվել: Մարդիկ, ովքեր կանգ են առել այլ իրողության մեջ, որտեղ երազանքները միշտ իրականություն են դառնում:


ՍԱՐՏԵՐ ԺԱՆ ՊՈԼ | ″ՍՐՏԽԱՌՆՈՑ”

https://www.armenpress.am/static/4/siria/hhh/rr/ol/uu/s/ampopumm/g/xx/seyran/ampop/ser/fc/9999/gggg/ss/w/ampop28/zinvor/srtxarnoc.jpg
Սա նոբելյան մրցանակակիր ֆրանսիացի այս գրողի և փիլիսոփայի առաջին վեպն է: Գիրքը հետաքրքիր գաղափարախոսություն է մենության, ազատության և լիակատար աբսուրդի մեջ խելամիտ քայլեր անելու մասին: Գիրքը ներկայացնում է իր հերոսի՝ Անտուան Ռոկանտենի կյանքի վերջին մի քանի օրերը,որը գրված է օրագրի ոճով: Ստեղծագործությունը լցված է կյանքի լիակատար խեղկատակություն լինելու մտքերով:


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ | ″SILENT HOUSE″

Image may contain: drink and text

Հեղինակը ստեղծագործության մեջ կիրառում է գրականության այն մեթոդը, երբ նույն իրադարձության մասին պատմում են տարբեր մարդիկ: Գրքի բովանդակությունը կառուցված է հինգ թոռների շուրջ, ովքեր գալիս են այցելելու իրենց ծեր տատիկին: Տատիկն ապրում է հայտնի ծովափնյա հանգստավայրում: Դեպքերը տեղի են ունենում 1980-ականներին, երբ երկրում բավական անհանգիստ վիճակ է և Թուրքիան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին: Ընտանիքի անդամների տարատեսակ կարծիքները քաղաքական իրավիճակի և կյանքի արժեքների վերաբերյալ միջանձնային հարաբերությունները վերածում են քաոսի:


ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳ | “HARRY POTTER AND THE CURSED CHILD″

Гарри Поттер и проклятое дитя
Գիրքը Հարրի Փոթերի մասին պատմող թվով 8-րդ պատմություն է: Ջոան Ռոուլինգը (Joanne Rowling) հերթական գիրքը վերնագրել է որպես ՝ «Հարրի Փոթերը և անիծված երեխան»: Այս անգամ հեղինակը մի փոքր շեղվել է գրքի սովորական ֆորմատից` պատմվածքը ներկայացնելով պիեսի տեսքով:

Հավելենք, որ նշված բոլոր գրքերն առկա են Հայաստանում: Վերջիններս հնարավոր է ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութների ցանցից:

Նյութը՝ ©Point89

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել