BeautyKnow-How

ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿԸ ԵՎ ՅՈՒՂԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ ՀԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

01/11/2016
Oily Skin Moisturizer Oily Skin Moisturizer

Մեզանում թյուր կարծիք է ձևավորվել, թե յուղոտ մաշկի տեսակներ ունեցողներին հակացուցված է կիրառել ցանկացած տեսակի յուղ պարունակող կոսմետիկ միջոցներ՝ պատճառաբանելով, որ վերջիններս նպաստում են կորյակների առաջման արագացմանը:  Բայց իրականում, յուղային հիմք ունեցող կոսմետիկայի ճիշտ ընտրությունը կարող է զսպել մաշկի կողմից յուղի գերարտադրումը:

| ՅՈՒՂԻ ԳԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԵՎ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  |

Հիմնականում մեր մաշկը յուղ է արտադրում որպես պաշտպանություն, հատկապես երբ ջրազրկված է կամ գրգռված: Սովորության համաձայն յուղոտ մաշկը մենք մաքրում ենք կոպիտ միջոցներով, մտածելով, թե այդ միջոցով լուծում ենք խնդիրը, մինչդեռ ավելի ենք սրում մաշկի խնդիրը: Փոխարենը պետք է ընտրել յուղային հիմքով միջոցներ, որոնք մաքրելիս չեն «քերի» ու վնասի մաշկը և որոնց վերականգնման ու պաշտպամնման համար մաշկը կարիք չի ունենա հավելյալ յուղ գերարտադրել:

Իհարկե չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր մաշկ ունի իր առանձնահատկությունը: Ցանկացած կոսմետիկական միջոցի դիմելիս կարևոր է հիշել, որ այն միջոցը, որը հրաշքներ է գործում մեկի մոտ, կարող է ազդեցիկ չլինել մյուսի դեպքում, և հակառակը: Բայց որպես կանոն կան մի շարք յուղեր, որոնց շարքից հնարավոր է ընտրել  այն մեկը, որը իդեալական կլինի ձեր մաշկի խնամքի համար:

Այսպես օրինակ՝ պետք է հիշել, որ ժոժոբայի յուղը, քաղցր նշայուղը կամ ծիրանի կորիզայուղը մաշկի խոնավությունն արգելափակող լավագույն միջոցներն են: Իսկ բույսերից ստացված յուղերը հարուստ են ճարպաթթուներով և հակաօքսիդիչներով, որոնք վերացնում են բորբոքվածությունն ու կարմրությունը:

| POINT89-Ը ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ |

Մենք խորհուրդ ենք տալիս յուղոտ մաշկի խնամքի համար փորձել Nairian-ի կողմից ներկայացվող խոնավացնող քսուքը, որը հատուկ նախատեսված է հենց այս տեսակի մաշկի համար:

Այն պարունակում է եթերայուղերի և ալոե վերայի բացառիկ խառնուրդ, որը կասեցնում է յուղարտադրությունն ու կորյակների առաջացումը: Քսուքը պարունակում է նաև ռեհանի եթերայուղ, որն ունի ախտահանիչ ազդեցություն և նպաստում է մաշկի երանգի բարելավմանը: Բաղարդրության մեջ առկա մասուրի կորիզի յուղը խոնավացնում և հագեցնում է մաշկը վիտամիններով՝ արձակելով մանրէասպան եւ հակաբորբոքիչ հատկություններ:

Նյութը՝ ©MayaAdivi | Nairian և ©Point89
Լուսանկարները՝ ©Nairian

Կարդալ նաև

Մեկնաբանել