Uncategorized

ORIFLAME FASHION NIGHT 2016 | ԱՅՆ ԻՆՉ ՏԵՂԻ ԷՐ ՈՒՆԵՆՈՒՄ BACKSTAGE ԵՎ ՊՈԴԻՈՒՄԻ ՎՐԱ

11/09/2016

Երեկ երեկոյան Երևանը վերածվել էր նորաձևության յուրօրինակ մի կենտրոնի: Քաղաքի սրտում՝ Կարապի լճում, արդեն երրորդ անգամ անցկացվում էր Oriflame Fashion Night 2016-ը՝ իրադարձություն, որի հանդիսատեսը կարող էր դառնալ այդ ժամին քաղաքի այդ հատվածով զբոսնող յուրաքանչյուր մարդ:

Բուն միջոցառումից ժամեր առաջ DoubleTree by Hilton հյուրանոցի կոնֆերենս սրահում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Oriflame ընկերության ներկայացուցիչներ Նիկլաս Փալմքվիսթը (Oriflame ընկերության Ուկրաինայի, կովկասյան երկրների և Մոլդովայի փոխնախագահ), Լինդա Վոլտերը (ԱՊՀ երկրների զարգացման և գլոբալ մարքեթինգի ռազմավարության ու նախագծերի ավագ տնօրեն) և Նաիրա Մարգարյանը (Oriflame Հայաստան ընկերության գործադիր տնօրեն) ներկայացրեցին ընկերության նորությունները և անդրադարձան այս տարի միջոցառման նորամուծության մասին՝ «Oriflame Fashion Awards»-ի, որը հանձնվելու էր 10 սկսնակ դիզայներներից մեկին՝ հնարավորություն ընձեռելով վերջինիս ստեղծել նոր հավաքածու: 

Միջոցառման շրջանակների հատուկ հյուրերի շարքում էր նաև ռուսական «Первый канал» հեռուստաընկերության ոճաբան և «World Fashion Channel»-ի նախագծերի մենեջեր Նիկոլայ Օվեչկինը: 

Oriflame Fashion Night-ի պոդիումին ներկայացվին դիզայներներ Արամ Նիկոլյանի, Ֆաինա Հարությունյանի, Վահան Խաչատրյանի, Kivera Naynomis, Գևորգ Շադոյանի, Լիբանանից ժամանած Միսաք ՀաճիԱւետիքեանիH&M Design Award 2014 մրցանակակիր Էդդի Անեմեանի և Harmony Yerevan նորաձևության տան հավաքածուները: 

10 սկսնակ դիզայների շարքում էին Անուշիկ Սարոյանը, Արիգա Թորոսյանը, Ջուլի Խանջյանը, Արմինե Մարտիրոսյանը, Մարինե Բալասանյանը, Միքայել Թորոսյանը, Նարեկ Ջհանգիրյանը, Թերեզա Ղարաբղցյանը, Էդիտա Պռոշյան և Աննա Հակոբյան դիզայներական դուետը, Ժանետ Հովսեփյանը:

«Oriflame Fashion Awards»-ի մրցանակակիր ճանաչվեց Արիգա Թորոսյանը: Արիգան ծնունդով Իրանից է, համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո 2015 թվականից Իրանում սկսել է նախագծել և ստեղծել հագուստի շարքեր, իսկ արդեն 2016 թվականին թողարկել է իր սեփական ապրանքանիշը՝ «Arigato»: Նրա կողմից ներկայացվող մոդելների հիմքում ընկած է գրաֆիկան: 

Տարվա գլխավոր fashion իրադարձության մասին ավելի վառ կպատմեն մեր կողմից արված ֆոտոշարքը: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.