Lifestyle

ORIFLAME FASHION NIGHT | ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՇՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ ՄՆԱՑ 1 ՕՐ

09/09/2016
oriflame

Տարվա ամենախոշոր և սպասված իրադարձությանը՝ Oriflame Fashion Night-ին մնացել է 1 օր: Արդեն երրորդ տարին անընդմեջ այս իրադարձությունը միավորում է նորաձևության և գեղեցկության սիրահարներին:

Ընդլայնելով սահմանները՝ Oriflame Fashion Night-ը հրավիրել է նաև տաղանդավոր հայ այն դիզայներներին, ովքեր նկատելի հաջողությունների են հասել արտերկրում: Նորաձևության աշխարհում աննախադեպ իրադարձության մասնակից են լինելու դիզայներներ Արևիկ Սիմոնյանը և Kiver Naynomis բրենդը, Վահան Խաչատրյանը և Biayni բրենդը, Արամ Նիկոլկանը, Ֆաինա Հարությունյանը, Գևորգ Շադոյանը, Harmony Yerevan նորաձևության տունը, ինչպես նաև Լիբանանից ժամանած Միսաք ՀաճիԱւետիքեանը: Միջոցառման հատուկ հյուրն է H&M Design Award 2014 մրցանակակիր Էդդի Անեմեանը Ֆրանսիայից:

oriflame

Oriflame Fashion Night-ն իսկական տոն է նորաձևության հետևորդների և երկրպագուների համար, որի կապակցությամբ պատրաստվել է յուրահատուկ անակընկալ նաև սկսնակ դիզայներների համար: «Oriflame Fashion Award» հաղթող դիզայների համար սահմանվել է հատուկ մրցանակ՝ նոր հավաքածու ստեղծելու հնարավորություն:

Նորաձևության տարվա գլխավոր իրադարձությանը մասնակից դառնալու համար սեպտեմբերի 10-ին, ժամը 20:00-ին եկեք Կարապի լիճ՝ տպավորիչ ցուցադրություններին ականատես լինելու համար:

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել