BeautyBeauty NewsLatest

PARFUMS DE MARLY-Ի ՆՈՐ DELINA ԲՈՒՅՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

01/08/2017
Parfums de Marly Delina
Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների խանութների ցանցը, հանդիսանելով Parfums de Marly ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, օրեր առաջ ներկայացրեց նոր՝ Parfums de Marly Delina կանացի բույրը: 

Ներկա լինելով բույրի շնորհանդեսին մենք հնարավորություն ունեցանք ավելի խորապես ծանոթանալու ինչպես Delina բույրին, այնպես էլ Parfums de Marly ապրանքանիշին: 

Image may contain: indoorImage may contain: indoorImage may contain: table, drink and indoorImage may contain: table and indoorImage may contain: indoor

Parfums de Marly Delina օծանելիքը կարծես կանացիության յուրահատուկ խորհրդանիշ լինի: Սկսած օծանելիքի արտաքին դիզայնից մինչև բուն բույրը՝ այն արտացոլում է կնոջ ռոմանտիկ, սեթևեթ ու նուրբ էությունը՝ կրողի շուրջը ստեղծելով բույրի անտեսանելի շղարշ, որի նկատմամբ անտարբեր մնալն անհնարին է: Մինչև բույրի անատոմիային անդրադառնալը, մի փոքր խոսենք օծանելիքի արտաքինի մասին: Նուրբ վարդագույն տարրան ձևավորված է Վերսալյան պալատի ներքին հարդարմանը հատուկ զարդանախշով, իսկ տեսքն ամբողջացնում է արծաթագույն գլխիկը, որի վրա փորագրված է Parfums de Marly-ի լոգոտիպը և առկա է վարդագույն երանգի Swarovsky բյուրեղ: 

Image may contain: one or more people, wedding and indoor

Delina -ն դասվում է ծաղկային բույրերի շարքին: Սկզբնական բույրի հիմքում բերգամոտն է, լիչին, մշկընկույզը, նարինջն ու տանձը: Բույրի սրտում քաջվարդն է, թուրքական վարդը և հովտաշուշանը: Օծանելիքի շղարշն ունի սպիտակ մուշկի, փայտի, խնկի, վանիլի և քաշմիրի բույրեր: 

Image result for parfums de marly delina

Ինչպես նշեցինք, Delina բույրը նորույթ է, այն ստեղծվել է 2017 թվականին, պարֆյումեր Քվենթին Բիշի կողմից: Ինչպես ֆրանսիական Parfums de Marly նիշային մյուս բույրերը, Delina անվանումը նույնպես ընտրվել է ի պատիվ թագավոր Լյուդովիկոս XIV-ի ախոռում բնակվող նրբագեղ և ազնվական ձիերի: Parfums de Marly-ին իր գործունեության առաջին իսկ օրերից չի թաքցնում խենթ սերը դեպի ազնվական այս կենդանիները, ինչպես նաև դեպի Բուրբոնների ցեղի գեղեցիկ կանայք և, իհարկե, դեպի օծանելիքները: 

Այս պահին Hermitage խանութների ցանցում առկա են Parfums de Marly նիշային բույրերի ամբողջական հավաքածուն՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Բույրերից մի քանիսը unisex են: 

No automatic alt text available.

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89|Hasmik Dadasyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել