Մեզանում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել անգամ փոքր առիթները վերածել գեղեցիկ տոնի՝ համապատասխան դիզայներական լուծումներով, տրամադրություն բարձրացնող երաժշտությամբ, մանկական տոների դեպքում՝ նաև հատուկ հյուր-հերոսների ներկայությամբ:
Նմանատիպ ծառայություն տրամադրողների քանակը քիչ չէ է, սակայն այս հարցում առաջնային է թիմի ճկունությունը, պարտաճանաչությունը, և, իհարկե, գնային քաղաքականությունը:
Օրեր առաջ Երևանի Երվանդ Քոչար 7 հասցեում իր խանութի դռները բացեց Party Land ընկերությունը: Սա հենց այն ընկերությունն է, ում կարելի է վերագրել վերոնշյալ բոլոր հատկանիշները:
Երիտասարդների թիմ, որն իր բիզնես մտահղացումն առաջին անգամ իրականություն դարձրեց Էջմիածին քաղաքում և, այնուհետև, նաև Երևանում: Թիմ, որն իր աշխատանքում շեշտադրումն արեց ոչ միայն անհատ հաճախորդների և պատվիրատուների վրա, այլ նաև կորպորատիվ միջոցառումների կազմակերպման վրա՝ աչքի ընկնելով պունկտուալությամբ, դինամիկայով, պատվիրատուին անհրաժեշտ լուծումներ առաջարկելով և ծառայությունների մատչելիությամբ:
Party Land ընկերության ծառայությունների շարքը բավական ընդգրկուն է. սրահների թեմատիկ ձևավորումից, թեմատիկ հուշանվերների պատրաստումից մինչև տպագրություն և անիմատորների շոու ծրագրի ապահովում: Լինի ծննդյան օր, նշանադրություն, սրահի բացում կամ մեկ այլ առիթ՝ Party Land ընկերության թիմը կգտնի հաճախորդին անհրաժեշտ դիզայնը և կոնցեպտը: Իսկ խանութ այցելող հաճախորդին Party Land ընկերությունը առաջարկում է տոնի կազմակերպման համար անհրաժեշտ աքսեսուարների լիարժեք տեսականի, այդ թվում նաև նվերներ և նվերների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր:
Եվ ինչպես հատուկ է յուրաքանչյուր տոն կազմակերպող ընկերությանը, Party Land թիմին նույնպես հաջողվեց իրենց նոր խանութի բացումը վերածել գեղեցիկ առիթի, ուր առանձնակի ուշադրության կենտրոնում էին նաև մանուկները:
Ընկերության աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրանց ֆեյսբուքյան էջում, ծառայություններից որևէ մեկի պատվերի համար կապ հաստատել
055 04 79 99 հեռախոսահամարով, և չեք մոռանում նաև Երվանդ Քոչար 7 հասցեն, որտեղ կկարողանաք ձեռք բերել միջոցառման համար անհրաժեշտ տարատեսակ աքսեսուարներ:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Arthur Vardanyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է