Բոլոր նրանք, ովքեր հետևում են «Շերլոք» սերիալին, քաջատեղյակ են, որ նոր սերիաների նկարահանման աշխատանքները դանդաղում են՝ սերիալի գլխավոր դերակատարների այլ նախագծերում զբաղված լինելու պատճառով:
Հեռուստադիտողները 2018 թվականին կկարողանան Շերլոքի դերակատար Բենեդիկտ Կամբերբեչին տեսնել մեկ այլ ամպլուայի մեջ: Այս անգամ նա չի լինի հայտնի խուզարկու, այլ կներկայացնի ալկոհոլիկ play-boy-ի:
Նոր սերիալը կրում է ″Patrick Melrose″ անվանումը: Սերիալը պատմելու է մի երիտասարդի մասին, ով փորձում է դուրս գալ հոր պատճառով ձեռք բերված հոգեբանական սթրեսից: Ֆիլմաշարը բաղկացած է 5 սերիայից: Հերոսի մանկությունն անցնում է 60-ական թվականներին, երբ նա փնտրում է իր մոր աջակցությունը և անցում է կատարվում 2000-ականներին, երբ նա արդեն կախում ուներ ալկոհոլից և մշտապես կրում էր արևային մուգ ակնոցներ՝ թաքցնելու խմածության հետևանքները:
Սերիալի հիմքում Էդվարդ Սենթ-Օբինայի պատմվածքներն են, սցենարի հեղինակը՝ Դեվիդ Նիկոլսը: