LifestyleMovies

ՊԵՆԵԼՈՊԱ ԿՐՈՒԶԸ ՊԱՏՄԵԼ Է ԴՈՆԱԹԵԼԱ ՎԵՐՍԱՉԵԻՆ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21/02/2018
feature2018

″American History of Crimes″ -ի նոր սեզոնը ներկայացնելու է դիզայներ Ջանի Վերսաչեյի սպանության պատմությունը: Ժամանակին այն ոչ պակաս աղմուկ ստեղծեց ԶԼՄ-ի շրջանակում: Դիզայներին կրակոցով սպանել էին իր իսկ տան մուտքի մոտ: Իսկ մարդասպանը դիզայների վաղեմի երկրպագու Էնդրյու Կյունենեն էր: 

Ֆիլմաշարում Դոնաթելա Վերսաչեին մարմնավորելու է իսպանացի գեղեցկուհի Պենելոպա Կրուզը: Ինչպես հայտնի է, եղբոր մահվանից հետո հենց Դոնալթելան շարունակեց նորաձևության տան կառավարման և զարգացման աշխատանքները: Պենելոպա Կրուզն իր հերթին պատմել է, թե ինչպես էին նախապատրաստվում նկարահանումներին և ինչ դժվարությունների առաջ են կանգնել:

hbz-penelope-cruz-versace-1514991632

Պենելոպան հեռախոսային խոսակցություն է ունեցել հենց Դոնաթելայի հետ՝ ստանալու համար նրա համաձայնությունը: Նա շատ երկար աշխատանք է տարել՝ հնարավորության չափով համապատասխանելու համար կերպարին: Միայն արտաքին նմանությունը բավական չէր լինի, որպեսզի հեռուստադիտողը հավատա, որ էկրանին Դոնաթելան է և ոչ թե Պենելոպան: Նա հատուկ պարապմունքների է այցելել, որպեսզի ձայնի տոնայնությունը համապատսխանի Դոնաթելլային, անգամ սկսել է ամենօր օպերային երաժշտություն լսել: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.