Petoor և Anna Mirzoyan ապրանքանիշերը ներկայացնում են աքսեսուարների նոր կապսուլային հավաքածու: ″Love & Live″ հավաքածուն ներառում է բանալիների կախազարդեր, փոքրիկ դրամապանականեր, պայուսակներ, որոնց դիզայնում կիրառվել են կոլաժային լուծումներ:
Հավաքածուի մեջ ներառված մոդելների վրա կտեսնեք սրտային թեմատիկա, որը կարող է գերազանց համադրություն լինի ինչպես սիրո տոնի կապակցությամբ ստեղծված կերպարին, այնպես էլ գարնանային ամիսների ընթացքում: Այս աքսեսուարները ստեղծվել են կայացած կնոջ համար, ով իր ներսում կրում է դեռատի աղջկա սեթևեթ տրամադրությունը, տոնում է գարունը և չի խուսաբում իր կերպարում օգտագործել վառ աքսեսուարներ:
Բոլոր աքսեսուարները պատրաստված են բնական կաշվից, դիզայներական էլեմենտները ձեռագործ են:
Petoor և Anna Mirzoyan համատեղ ″Love & Live″ հավաքածուն հասանելի է 5Concept դիզայներական հագուստի խանութ-սրահում և Yerevan Mall առևտրի կենտրոնում գտնվող Petoor&Zgest վաճառասրահում: